Սեռական կյանը գրագետ կազմակերպելուն ուղղված խորհուրդներ armenlur-ի «Նա & Նէ» բաժնում՝ պահպանակի oգտագործման սխալների մասին։
|
Սեռական կյանը գրագետ կազմակերպելուն ուղղված խորհուրդներ armenlur-ի «Նա & Նէ» բաժնում՝ պահպանակի oգտագործման սխալների մասին։
|
«Վիագրան» և էրեկտիլ դիսֆունկցիային (առնանդամի էրեկցիա) նպաստող համանման դեղամիջոցները գրեթե կրկնակի բարձրացնում են աչքի հիվանդությունների ռիսկը, այդ թվում՝ հանգեցնում են տեսողության անդառնալի կորստի։ Գիտնականները վերլուծել են նմանատիպ դեղամիջոցներ ընդունող ավելի քան 200 հազար տղամարդկանց ապահովագրական տվյալները։ Ըստ այդմ՝ հաստատվել է, որ նրանց մոտ տեսողական խնդիրներ ձեռք բերելու ռիսկը 85 տոկոսով ավելի բարձր է, քան այն տղամարդկանց մոտ, որոնք չեն ընդունում սիլդենաֆիլ կամ համանման դեղամիջոցներ:
|
Սառնարանում մի քանի օր պահելուց հետո միսը կրկին սառեցնելը էապես ազդում է դրա որակի վրա։ Նման դեպքերում խախտվում են մսի համային որակները, նվազում է ճարպային լուծվող վիտամինների քանակը։ Եթե չեք պատրաստվում եփել, ապա ավելի լավ է սառեցրած միս գնել կամ անմիջապես սառցարան դնել։ Մսի որակը տուժում է նաև դրա արագ հալեցնելու դեպքում:
|
Կորոնավիրուսի հետևանքով հիշողության խանգարումները մի շարք դեպքերում կարող են լինել շատ երկարատև, իսկ երբեմն էլ անդառնալի: Հետկորոնավիրուսային պացինետների երկարաժամկետ ուսումնասիրությունները փաստում են, որ ոմանց հիշողության խանգարումները պահպանվում են վարակից բուժվելուց մեկ և ավելի տարի անց։
|
Քնի ժամանակ մարմնի շարժումները չգիտակցված են: Մենք չենք կարող դրանք կառավարել: Ըստ մարդու քնած դիրքի` կարելի է որոշակի հետաքրքիր տվյալներ իմանալ նրա մասին: Գիտական հետազոտությունները բացահայտել են քնելու չորս հիմնական դիրք՝ էմբրիոնալ, կիսաէմբրիոնալ, փորի, և մեջքի։
|
Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:
|
Կոլիկան մի վիճակ է, որ դիտվում է առնվազն 5-ից 1 առողջ երեխաների շրջանում, սկսվում է 2-3 շաբաթական հասակից` ձգվելով մինչև 10-12 շաբաթականը։ Կոլիկայի մասին ենք մտածում, երբ երեխայի մոտ սկսվում է խիստ անհանգիստ վիճակ, լաց, ընդհուպ մինչև բարձր ճիչ և քնի խանգարում։ Այս ամենի տևողությունը կազմում է օրական առնվազն 3 ժամ, հաճախականությունը` շաբաթական առնվազն 3 օր, իսկ պահպանվելը` ամենաքիչը 3 շաբաթ։ Երեխան կարող է պինդ փակել կամ լայն բաց անել աչքերը, երբեմն ունենալ կարճատև շունչը պահելու էպիզոդներ, անգամ` փսխումներ կամ հրաժարում կրծքից։
|
Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422581-ի: Փաստացի այս պահին բուժվում է 2162 պացիենտ, նվազել է 11-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410124 անձ` վերջին մեկ օրում 18 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որեւէ մեկը չի մահացել: Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 8617 է:
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսը չի լինելու վերջին պանդեմիան։ «Նոր համավարակի հավանականությունն ու մասշտաբները կախված են լինելու նրանից, թե ինչ դասեր են մարդիկ քաղել այս վարակից: Ավելի քան 6 մլն մարդ մահացավ, քանդվեցին առողջապահական համակարգեր, առաջին անգամ այս դարում մենք տեսանք աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց թվի աճ․․․»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:
|
Զգուշացե՛ք «թաքնված» աղից: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով լուսանկար։
|
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 հազար 80-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով: Մեկ օրում կատարվել է 2145 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
|
Նիգերիայում Լասսայի տենդով պայմանավորված մահացու դեպքերի թիվը հասել է 123-ի։ Ընդհանուր առմամբ տարեսկզբից երկրում արձանագրեվլ է վարակվածության 659 դեպք։ Հիվանդության բռնկումը գրանցվել է Նիգերիայի 23 նահանգներում (ընդամենը՝ 36)։ Մահացության ցուցանիշը հասնում է 18,7 տոկոսի։ Վարակվածների մեծ մասի տարիքը 21-30 է։ Արևմտյան Աֆրիկայում արագ տարածվող Լասսայի տենդի կենդանի-փոխանցողը Գամբիական առնետն է:
|
Նիդեռլանդների գիտնականները, Environment International ամսագրի հրապարակման, հետազոտել են 22 դոնորների արյան նմուշները և 17-ում միկրոպլաստիկ են գտել: Բացահայտումը ցույց է տալիս, որ մասնիկները կարող են տեղաշարժվել մարմնով և բնակություն հաստատել օրգաններում։ Լաբորատոր պայմաններում պլաստիկը վնաս է հասցնում մարդու բջիջներին, սակայն իրական կյանքում ազդեցությունը դեռ հայտնի չէ։
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագրում ասված է, որ անցյալ շաբաթ աշխարհում Covid-19-ով ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել, 32 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 7 տոկոսով, իսկ մահերի թիվը կրճատվել է 23 տոկոսով։
|