Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրն է

Ալբինիզմը կամ լսնամաշկությունը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայության հիվանդություն է։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։ Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Աֆրիկայում մերժում են սպիտակ սևամորթներին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Եղել են դեպքեր, երբ տեղացի ալբինոսներին գանահարել են։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 358 | Ավելացրեց՝ armenlur | 13.06.2022 | 09:30 Միջազգային օրեր, հունիսի 13