Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է անսովոր տոն՝ ԴՆԹ-ի միջազգային օրը (International DNA Day)։ Օրը պատահաբար չի ընտրված, քանի որ 1953 թվականի Nature ամսագրում գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը Մորիս Ուիլքինսոնի և Ռոզալինդ Ֆրանքլինի հետ հրապարակեցին հոդված, որում ներկայացնում էին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը։ 50 տարի անց՝ 2003 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ ԴՆԹ-ի «գաղտնազերծման» գործընթացը մոտ է ավարտին։ Թեպետ մինչև հիմա ԴՆԹ-ի որոշ հատվածների ուսումնասիրությունն ավարտված չէ, այդուհանդերձ գիտնականները շատ բան գիտեն դրա մասին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ armenlur | 25.04.2022 | 08:45 |