Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day). Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում: Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 364 | Ավելացրեց՝ armenlur | 25.04.2022 | 09:15 ապրիլի 25, Միջազգային օրեր