Այսօր Համացանցի միջազգային օրն է

Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը: Թերևս այսօր մարդիկ իրենց առօրյան և առհասարակ կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։ Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։ 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 275 | Ավելացրեց՝ armenlur | 04.04.2022 | 10:00 Միջազգային օրեր, ապրիլի 4