Մայիսի 16-ն այն օրն է, երբ պետք է կարդալ նախընտրած գրողի, դերասանի կամ հայտնի գործչի կենսագրությունը: Հենց այս օրն է Սամուել Ջոնսընն առաջին անգամ հանդիպել իր կենսագիր Ջեյմս Բոսուելուին: Նրանք հանդիպել են 1763 թվականին Լոնդոնի գրախանութներից մեկում: Հանդիպման արդյունքը 1791 թվականին լույս տեսած երկհատոր գիրքն էր՝ «Սամուել Ջոնսընի կյանքը» խորագրով: Սեմյուել Ջոնսընն անգլիացի արձակագիր է, բառարանագիր, գրական քննադատ: Ժամանակին այնքան մեծ համբավ է ունեցել, որ նրա անունով են կոչել մի ամբողջ «դարաշրջան»: Նա հրաժարվել է կլասիցիզմի գեղագիտական սկզբունքներից` հաստատելով լուսավորական ռեալիզմի հիմքերը: Գրել է «Ռասսելաս հաբեշական իշխանը» (1759թ.) վեպը, «Իրինա» ողբերգությունը (1749թ.), «Մարդկային ցանկությունների ունայնությունը» (1749թ.) սատիրան, «Անգլիայի առավել նշանավոր պոետների կենսագրականները» (1779-1781թթ.) և այլն:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 293 | Ավելացրեց՝ armenlur | 16.05.2022 | 08:30 |