Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օրը (International Dance Day), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել է նշվել 1982թ. ի վեր: Ապրիլի 29-ը պատահական չի ընտրվել. այս օրն է ծնվել ֆրանսիացի աշխարհահռչակ պարուսույց, բալետմայստեր Ժան Ժորժ Նովերը, ով համարվում է «ժամանակակից բալետի հայրը»։ Տոնի գլխավոր նպատակն է համախմբել պարի ամենատարբեր ուղղություններն ու ոճերը` միավորելով դրանք մշակութային մեկ, ընդհանուր ձևաչափում: Տոնը նշելու համար համայն պարային աշխարհի ներկայացուցիչները տալիս են համերգներ, հանդես են գալիս ինքնատիպ ներկայացումներով ու ներկայանում մեծ մասսայականություն վայելող ֆլեշմոբերով` թույլ տալով տարբեր ազգերի, մշակույթների ու կրոնների ներկայացուցիչներին խոսել նույն լեզվով` «պարի լեզվով»։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | Ավելացրեց՝ armenlur | 29.04.2022 | 09:15 |