Այսօր «Ռուբիկ-Կուբիկի» օրն է

«Ռուբիկ-կուբիկ»-ը եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որը 1974 թվականին ստեղծել է  հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկը։ Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է «կախարդական խորանարդ»։ 1980 թվականին Ռուբիկից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 294 | Ավելացրեց՝ armenlur | 19.05.2022 | 10:00 մայիսի 19, Միջազգային օրեր