Մայիսի 22-ը Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է (International Day for Biological Diversity): Այն նշվում է 2001 թվականից։ Օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995թ․` հիմնվելով 1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի կողմերի գիտաժողովի խորհուրդների հատուկ բանաձևի վրա: Կենսաբանական բազմազնությունը Երկիր մոլորակի կյանքի ամբողջ բազմազանությունն է: Վերանում են բույսեր, կենդանիներ, սպառվում են ջրային պաշարները։ Այս ամենում բացասական դեր է խաղում մարդու ակտիվ կենսագործունեությունը: Կենսաբանական բազմազանության Կոնվենցիային միացել է ավելի քան 200 պետություն: Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերացող ֆլորայի ու ֆաունայի խնդիրների վրա:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 293 | Ավելացրեց՝ armenlur | 22.05.2022 | 12:00 |