Կրիայի միջազգային օրն է

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 23-ին  նշվում է Կրիաների համաշխարհային օրը (World Turtle Day)։ Կրիան խորհրդանշում է իմաստությունը, հարստությունն ու երկարակեցությունը: Այս տոնը առաջացել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի վրա՝ մարդկանց հարևանությամբ ապրելու պատճառով։ 


Տեղեկություն | Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 53 | Ավելացրեց՝ armenlur | 23.05.2022 | 09:30 Միջազգային օրեր, մայիսի 23

Աջակցություն կայքին