Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը (World Ocean Day) ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009 թվականի փետրվարի 12-ին (որոշում № A/RES/63/111)։  Պաշտոնական, բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։ Համաշխարհային օվկիանոսի հետ կապ ունեցող բոլոր երկրները տոնում են այդ օրը։ Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 286 | Ավելացրեց՝ armenlur | 08.06.2022 | 09:30 հունիսի 8, Միջազգային օրեր