Ամեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ քաղաքացիական ավիացիայի բորտ ուղեկցորդները։ Այդ մասնագիտությունն արդեն 80 տարեկան է։ Համարվում է, որ այն ստեղծվել է Գերմանիայում 1928 թվականին, երբ օդանավ են վերցրել հատուկ մարդկանց, որոնց պարտականությունների մեջ մտնում էր թռիչքի ժամանակ ծառայություններ մատուցելը։ Նախկինում դրանով զբաղվում էր երկրորդ օդաչուն, ինչը ռիսկային էր թռիչքի անվտանգության տեսանկյունից։ Սկզբում բորտ ուղեկցորդի աշխատանքն իրականացնում էին տղամարդիկ, առավել հաճախ թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները, սակայն 1930 թվականին ԱՄՆ-ում գաղափար է ծագել այդ աշխատանքում ներգրավել գրավիչ աղջիկների, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 341 | Ավելացրեց՝ armenlur | 12.07.2022 | 11:00 |