11:20, 07.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Իլոն Մասկը պատրաստվում է արգելաբացել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի էջը։ «Մշտական արգելափակում հազվադեպ պետք է լինի  և վերաբերի հաշիվների բոտերին, խաբեբաներին և սքամերներին։ Կարծում եմ սխալ էր արգելափակել Դոնալդ Թրամփին»,- ասել է գործարարը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 314 | 11.05.2022 / twitter, Դոնալդ Թրամփ, Իլոն Մասկ

 Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը վերջերս ձեռք է բերել նաև Twitter ընկերությունը, հայտարարել է, որ սոցցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների ու պետական կառույցների համար, մինչդեռ մյուս օգտատերերը կշարունակեն օգտվել դրանից անվճար։ «Միշտ անվճար է լինելու հասարակ օգտատերերի համար, սակայն հնարավոր է, որ որոշակի վճար կարժենա կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար», - գրել է Մասկy:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 324 | 04.05.2022 / Իլոն Մասկ, twitter

Telegram-ում կավելացվի լրահոսային բաժին։ Դրանում կհավաքվեն բոլոր լրատվական ալիքների հաղորդագրությունները, որոնց օգտատերը բաժանորդագրված է։ Նորարարությունը նկատել են մեսենջերի՝ iOS-ի համար նախատեսված կոդի մեջ։ Նոր գործառույթը հասանելի կլինի օգտատերերի առաջիկա թարմացումից հետո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 280 | 26.04.2022 / լրահոս, telegram, լուրեր

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը: Մասկին ամբողջությամբ պատկանող ընկերությունը վճարել է 54,2 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ WSJ | Դիտումներ՝ 415 | 26.04.2022 / Tesla, twitter, SpaceX, Իլոն Մասկ

TikTok հավելվածն անհետացել է ռուս օգտատերերի App Store-ից:  Հավելվածը App Store-ում որոնելիս , ցուցադրվում են այլ ծրագրեր: Այնուամենայնիվ, ծառայությունը մնում է հասանելի Google Play-ում:

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 286 | 20.04.2022 / TikTok, App Store


Twitter-ի տնօրենների խորհուրդը հակված չէ ընդունել միլիարդատեր Իլոն Մասկի՝ սոցիալական ցանցը գնելու առաջարկը։ Ընկերությունում դիտարկում են «թունավոր հաբեր» կոչվող մեթոդի կիրառումը՝ թույլ չտալու Մասկին գնել ընկերությունը։ Իլոն Մասկը Twitter-ի ամենախոշոր բաժնետերն է դարձել ապրիլի սկզբին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե իրեն չհաջողվի գնել ընկերությունը, ապա  կմտածի իր մասնաբաժինը վաճառելու մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 339 | 15.04.2022 / twitter, Իլոն Մասկ

Chrome 100 բրաուզերի նոր տարբերակում Google-ը բարելավել է անվտանգությունը, մշակողների համար ավելացրել է լրացուցիչ գործառույթներ և ամբողջությամբ անցել է նոր տարբերանշանի կիրառմանը: Google Chrome-ի բլոգում նշվում է, որ սա բրաուզերի եռանիշ համարով առաջին տարբերակն է: Այս պատմական պահի պատվին ընկերությունը հավաքել է վերջին 14 տարվա ընթացքում ինտերնետի զարգացման ամենանշանակալի և հետաքրքիր իրադարձությունները և դրանք հրապարակել է կայքում ՝ ժամանակագրական ժապավենի տեսքով:

Լուր / Տեսնել ավելին՝ Habr | Դիտումներ՝ 380 | 30.03.2022 / Chrome, google


Ռուսաստանյան «Թվային հարթակներ» կազմակերպությունը մշակում է Android-ի Google Play հավելվածների նմանօրինակը։ Այն կկոչվի Nash Stary։ Հարթակի աշխատանքային մեկնարկը նախատեսված է մայիսի 9-ին։ Հիշեցնենք՝ Ռուսաստանում Google Play-ը պաշտոնապես արգելափակված է։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 368 | 29.03.2022 / Google Play, Android, հավելված

Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը «լրջորեն մտածում է» սոցիալական ցանցերի համար նոր հարթակ ստեղծելու մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 379 | 27.03.2022 / Իլոն Մասկ, սոցցանցեր

ԴԵՊԻ ՎԵՐ