Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, որը վերջերս ձեռք է բերել նաև Twitter ընկերությունը, հայտարարել է, որ սոցցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների ու պետական կառույցների համար, մինչդեռ մյուս օգտատերերը կշարունակեն օգտվել դրանից անվճար։ «Միշտ անվճար է լինելու հասարակ օգտատերերի համար, սակայն հնարավոր է, որ որոշակի վճար կարժենա կոմերցիոն կամ պետական օգտատերերի համար», - գրել է Մասկy:
Լուր | Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 326 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 04.05.2022 | 11:09 |