Twitter-ի տնօրենների խորհուրդը հակված չէ ընդունել միլիարդատեր Իլոն Մասկի՝ սոցիալական ցանցը գնելու առաջարկը։ Ընկերությունում դիտարկում են «թունավոր հաբեր» կոչվող մեթոդի կիրառումը՝ թույլ չտալու Մասկին գնել ընկերությունը։ Իլոն Մասկը Twitter-ի ամենախոշոր բաժնետերն է դարձել ապրիլի սկզբին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե իրեն չհաջողվի գնել ընկերությունը, ապա կմտածի իր մասնաբաժինը վաճառելու մասին։
Լուր | Տեսնել ավելին՝ The New York Times | | Դիտումներ՝ 342 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 15:09 |