17:18, 28.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով գոյություն ունի 50 տոկոս հավանականություն, որ համաշխարհային ջերմաստիճանը շուտով գլոբալ տաքացման նիշից, ըստ Ցելսիուսի, 1,5 աստիճանով կբարձրանա, ինչից, ինչպես նախազգուշացնում են գիտնականները, անհրաժեշտ է խուսափել կլիմայի փոփոխության վատագույն հետևանքները կանխելու համար: ՄԱԿ-ի օդերևութաբանական կազմակերպությունը (ՄՕԿ) նաև հայտարարել է, որ գոյություն ունի 93 տոկոս հավանականություն, որ առնվազն մեկ տարի 2022-ի և 2026-ի միջև կդառնա ամենատաքը դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ գերազանցելով 2016 թվականի ցուցանիշը:

Լուր / Տեսնել ավելին՝ The Hill Դիտումներ՝ 233 | 11.05.2022 / գլոբալ տաքացում


Կլիմայի վրա մարդու ազդեցությունը նպաստում է աշխարհում աղետների թվի աճին, նախազգուշացրել է ՄԱԿ-ը՝ կոչ անելով դադարեցնել «ինքնաոչնչացման այդ պարույրը», որին բախվել է մարդկությունը: ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման վարչության նոր զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում աղետների թիվն արագորեն աճում է կլիմայի մարդածին փոփոխության և ռիսկերի ոչ ադեկվատ կառավարման պատճառով:

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 305 | 26.04.2022 / ՄԱԿ, Բնապահպանություն

ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 251 | 12.04.2022 / տարերքներ

Բրիտանական հեղինակավոր The Sun և Mirror պարբերականները «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում․ 30 տարի վանդակում փակված կույր արջի տանը» վերատառությամբ հոդված են հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանին։ Բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկը նկարագրել է տեղի պայմանները որպես «ցնցող և ամենավատերից մեկը, որոնք կան»: Հոդվածագիրը նշում է՝ Հայաստանի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ փակելու կենդանիների խարխուլ այգին։ 

Լուր / Տեսնել ավելին՝ The Sun | Դիտումներ՝ 283 | 11.04.2022 / Ամենա-ամենա, կենդանական աշխարհ, Անդրադարձ Հայաստանին

Գիտնականները անսպասելի հայտնագործություն են արել․ պարզվում է սնկերը՝ մարդու լեզվին նման, էլեկտրական ազդակներ են ուղարկում։ Դրանցում մասնագետները տարբերակել են բառերի և նույնիսկ բարդ նախադասությունների նմանվող ազդանշաններ։ Արձանագրված ազդակներն ունեն տարբեր հաճախականություն, գիտնականները դրանք նույնացնում են առանձին բառերի հետ։ Առավել բարդ  «նախադասություններ» հայտնաբերվել են Schizophyllum commune տեսակի սնկերի արձակած ազդակներում։

Schizophyllum commune - Wikipedia

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ RG.ru | Դիտումներ՝ 225 | 08.04.2022 / բուսական աշխարհ


Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են կաղամարները քողարկվում՝ փոխելով գույնը։ Կաղամարներն, որպես կանոն, ապրում են բաց օվկիանոսում, նրանց դժվար է պահել անազատության մեջ, և նախկինում նրանց մասնակցությամբ նման փորձարկումներ չեն արվել։

 
Տեսնել ավելին՝ Nature | Դիտումներ՝ 232 | 06.04.2022 / ծովային կենդանիներ


Փամբակ գետի ջրի որակը Վանաձորից ներքև ընկած հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում իոնով։

Լուր / Տեսնել ավելին՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորին | Դիտումներ՝ 293 | 05.04.2022 / Բնապահպանություն

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին  Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բավրա գյուղից 15 կմ արևելք գրանցվել էին ստորգետնյա ցնցումներ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 255 | 05.04.2022 / երկրաշարժ


Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 260 | 05.04.2022 / երկրաշարժ

Բնապահպանները ահազանգում են, որ Աֆրիկյան մոխրագույն թութակի (Ժակո) մարմնի մասերը վաճառվում են Արևմտյան Աֆրիկայի ավանդական բժշկության շուկաներում։ Երևույթն այս հասել է ահագնացող չափերի՝ թռչունների վերարտադրությունը դնելով ոչնչացման վտանգի տակ: Բնապահպանների խոսքով՝ աֆրիկյան որոշ համայնքներում կարծում են, թե Ժակոյի  մարմնի մասերը ուժեղացնում են ինտելեկտն ու հիշողությունը, պաշտպանում կախարդանքից։ Թութակներն այս առանձնանում են նրանով, որ կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն։ 

Генетическое вырождение исключили из возможных причин вымирания попугая-какапо - Наука - ТАСС

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Мир 24 | Դիտումներ՝ 286 | 04.04.2022 / թութակներ, կենդանական աշխարհ
ԴԵՊԻ ՎԵՐ