Դավիթ Տոնոյանը հավաստում է, որ Փաշինյանը ստում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ հերքել է Փաշինյանին. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Newsline | | Դիտումներ՝ 242 | Ավելացրեց՝ armenlur | 18.04.2022 | 12:30 Նիկոլ Փաշինյան, բանակ, Դավիթ Տոնոյան