00:13, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

 Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «գորշ գայլերի» նշանի ցուցադրմանը, խստորեն դատապարտեց այն՝ հայտարարելով․ «Մենք այդ ժեստը համարում ենք վիրավորանք՝ ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Ուրուգվայի ժողովրդին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 350 | 28.04.2022 / Ուրուգվայ, Հայոց ցեղասպանություն

Ընդդիմադիր ուժերի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր ձևաչափերով իրազեկման ակցիաներ իրականացնել։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 336 | 27.04.2022 / քաղաքական թատրոն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 347 | 27.04.2022 / Հայաստան-Հնդկաստան, Արարատ Միրզոյան, Նարենդրա Մոդի


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում ապրիլի 25-ին անցկացրած բողոքի ակցիաների արդյունքները: Նա հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

Լուր / Տեսնել ավելին՝ | Դիտումներ՝ 340 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Արթուր Վանեցյան

Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու իրենց «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագրված հայտարարությանը։ Նախաձեռնող խումբը հայտնել է, որ «զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Mediamax | Դիտումներ՝ 388 | 25.04.2022 / քաղաքական թատրոն, ներքաղաքական

Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Մինսկի խմբի շրջանակում կան որոշակի տարաձայնություններ ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, բայց գլոբալ հաշվով այս գործընթացի առաջնային պատասխանատուները բնականաբար Երևանն են և Բաքուն, և մենք ենք փորձում լուծումներ գտնել: Նա ընդգծել է, որ Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հ1 | Դիտումներ՝ 321 | 22.04.2022 / Արմեն Գրիգորյան, ԱԽՔ, Հայաստան–Ադրբեջան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Շոշ գյուղի մարտական դիրքերը լքելու վերաբերյալ խոսակցություններն կրկին ակտիվացել են։ Այս լուրերն առաջին անգամ տարածվել էին սունկ կայքերում։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով թեմային, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր․ «Հա, էսօր մի քաղաքական գործիչ կա՝ ընդդիմադիր, որը իմ հրաժարականն ա նաև պահանջել, էրեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել ա, փախել, գեներալի ուսադիրներով, էսօր եկել ա, ասում ա՝ մենք մեր բանակի կողքը կանգնած ենք, բա ինչի՞ ա փախել․․․»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ FIP | Դիտումներ՝ 379 | 20.04.2022 / Արթուր Վանեցյան, ներքաղաքական, քաղաքական թատրոն, Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանի գրասենյակում աշխատում են մի հայտարարության վրա, որով կհայտարարվի, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին և պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։  Սարգսյանը բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Հիշեցնենք՝ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Հրապարակ | Դիտումներ՝ 358 | 20.04.2022 / Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 317 | 20.04.2022 / Արա Այվազյան, Նիկոլ Փաշինյան


Մոսկվայում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 328 | 19.04.2022 / Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Հայաստանին՝ «իջեցնելու ակնկալիքների նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանի Ադրբեջանի կազմ մտնելու հարցը քննարկելու պատրաստակամության պատճառով առաջացրել է Հայաստանի ընդդիմության վրդովմունքը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության բողոքը։ Մոսկվան դառնում է գլխավոր արբիտրը, որը կարող է օգնել փակել ԼՂՀ անվտանգության երաշխիքների հարցը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 343 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այց է կատարում Ռուսաստան, որի ընթացքում կլինի հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև վարչապետ Միշուստինին, ՌԴ Պետդումայի երկու պալատների խոսնակներին, ինչպես նաև այցելելու է Նիժնի Նովգորոդ: Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:
 

Լուր / Տեսնել ավելին՝ Президент России | Դիտումներ՝ 347 | 19.04.2022 / Միշուստին, Վլադաիմաիր Պուտին, Նիկոլ Փաշինյան


Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Մասնավորապես, Gazeta.ru-ն հանդես է եկել ծավալուն հոդվածով՝ փորձելով կանխատեսել ներհայաստանյան իրավիճակը։ Ըստ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնում է սրման։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 369 | 19.04.2022 / Անդրեյ Արեշև, Նիկոլ Փաշինյան, ներքաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․ «Եթե իրապես ուզում ենք ունենալ ինքնիշխան Հայաստան ու հայկական Արցախ, երկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ\Սերժ կեղծ հակադրության ճահիճից։ Նրանք «դաշնակիցներ» են` Հայաստանի ինքնիշխանության ու Արցախի հայկականության դեմ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական նոր կոնսոլիդացիա` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատիվ խաղաղության օրակարգով»։

Մեջբերում / Դիտումներ՝ 428 | 18.04.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան


«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Լուր / Տեսնել ավելին՝ «Ապրելու երկիր» | Դիտումներ՝ 354 | 18.04.2022 / ԱԳՆ, Մանե Թանդիլյան, «Ապրելու երկիր»

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Այս մասին ասել է իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ «Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրա իրացմանը»,-նշել է Աղաջանյանը

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 339 | 15.04.2022 / Էդուարդ Աղաջանյան


ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը պատասխանել ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթին, որում նա իր անհամաձայնությունն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ «Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ilur.am | Դիտումներ՝ 357 | 15.04.2022 / Ավետիս Ավագյան, Վիգեն Խաչատրյան, Լևոն Տեր-Պետրոսյան

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները հատուկ ներկայացուցիչներ հանդիպումը Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու ցանկության և համարձակ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 322 | 15.04.2022 / հայ-թուրքական գործընթաց


Իշխանության վերջին հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ 5165 շարժումը ելնում է անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 330 | 15.04.2022 / 5165, հարաժարական

«Ուզում եմ համարձակության համար շնորհակալություն հայտնել պետական, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ ասաց այն ճշմարտությունը, որը մենք ունեցել ենք։ ՀՀ երկրորդ նախագահը, որը երկար ժամանակ եղել է Ղարաբաղի նախագահը, 10 տարի Հայաստանում ղեկավարել է, մի հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրրը չլուծեցիք: Եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք»,- Ազգային ժողովում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ԱԺ | Դիտումներ՝ 317 | 14.04.2022 / Սերժ Սարգսյան, Խաչատուր Սուքիասյան

« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ