21:50, 06.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի կտա երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 418 | 26.05.2022 / Քեմալ Քըլըչդարօղլու, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ primeminister.am Դիտումներ՝ 364 | 26.05.2022 / հայ-ամերիկյան, Լին Թրեյսի

ԱՄՆ-ում Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն ՀՀ ԱԳ նախարարի ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը' գրելով, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 360 | 25.05.2022 / ԱԳՆ, Արարատ Միրզոյան, հերքումներ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման և սահմանային անվտանգության անվտանգության հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար։ Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 342 | 25.05.2022 / հայ-ադրբեջանական, Շառլ Միշե



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 379 | 25.05.2022 / դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն

«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը։ «Այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»,-հայտարարել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 351 | 24.05.2022 / քաղաքական թատրոն

Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 369 | 19.05.2022 / ԱԳՆ, սահմանազատման հանձնաժողով

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 327 | 19.05.2022 / ՀԱՊԿ, ԱԽ քարտուղար, Արմեն Գրիգորյան

Ըստ՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ ու կայուն կարգավորումը: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 345 | 19.05.2022 / ԼՂ կարգավիճակ, Լին Թրեյսի

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ «Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.)»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 330 | 19.05.2022 / Ֆինլանդիա, Շվեդիա, Ռեջեպ Թայիփ Էրդողան, ՆԱՏՕ

ՀՀ կառավարությունը նիստ  հրավիրել․ օրակարգում 36 հարց է։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 356 | 19.05.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն


Տեսանյութ / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 334 | 19.05.2022 / Ազգակին ժողով, արտահերթ նիստ, Խորհրդարան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 327 | 18.05.2022 / արտահերթ նիստ, Ազգային ժողով

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 356 | 18.05.2022 / քաղաքական թատրոն, Իշխան Սաղաթելյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Министры ИД РА, РФ и Азербайджана обсудили вопросы, касающиеся нагорно-карабахского конфликта | Newsinfo.am

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 317 | 12.05.2022 / Ջեյհուն Բայրամով, ԱՊՀ, Արարարատ Միրզոյան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռուսաստանցի խաղաղապահները Արցախում տեղակայված են եռակողմ հայտարարության հիման վրա։ հայտարարել է։ «Խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը։ Նրանք կատարում են իրենց գործառույթները։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում, և այդ հարցերը հիմնականում կապված են Ղարաբաղի շրջանում հայկական զինվորական կազմավորումների ներկայության և այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ»,-ասել է Բայրամովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Day.az Դիտումներ՝ 372 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, Ղարաբաղ, խաղաղապահներ

Նրանք, ովքեր Հայաստանում կազմակերպում և ղեկավարում են բողոքի ակցիաները, պատրանքներով են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքներով ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-հայտարարել է Բայրամովը։

Организаторы акций протеста в Армении живут иллюзиями - Джейхун Байрамов

Լուր / Տեսնել ավելին՝ Trend Դիտումներ՝ 353 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղության դարաշրջան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված է խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ։ Թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում: «Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է»,- ասել է Ջուլֆալակյանը։

Պարում է Փաշինյանը. Ինչպես սփյուռքահայ երեխաները դիմավորեցին վարչապետին - YouTube

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 310 | 10.05.2022 / Արսեն Ջուլֆալակյան, Նիկոլ Փաշինյան

Թուրք վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել` անդրադառնալով հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։ «Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Յաշարը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 358 | 07.05.2022 / հրեաներ, Հայ-թուրքական, Ռամազան Յաշար, թուրքեր, հայեր

« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ