Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով հանձնվել է Շուշին։ Նա ընդգծել է, թե պատերազմը Շուշիի համար է եղել։ «Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը։
|