19:30, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 325 | 06.05.2022 / Ազգային ժողով, ՔՊ

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, թե «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։ «Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։  Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական ​​մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 344 | 06.05.2022 / Վրաստան, Աբխազիա


Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով Դիտումներ՝ 347 | 06.05.2022 / Ազգային ժողով, ԱԺ, նիստեր

Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից: Նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից: Խոսքերի վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:

Լուր / Տեսնել ավելին՝ New Armenia Blog Դիտումներ՝ 270 | 06.05.2022 / Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, ԱԺԲ, քաղաքական առևտրականներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ 

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 291 | 06.05.2022 / ԼՂ կարգավորում, Հայաստան-ԱՄՆ, Բոբ Մենենդես, Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի միջանցքում իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ  ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և ԱԺ-կառավարություն հարցպատասխանն ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»:

Լուր / Տեսնել ավելին՝ Factor Դիտումներ՝ 320 | 04.05.2022 / Ազգային ժողով, քաղաքական թատրոն


Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 277 | 04.05.2022 / Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, նիստեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տևական դադարից հետո մտան Ազգային ժողով, որտեղ այսօր՝ 16։30-ին նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։ Ոստիկանությունը շարունակում է մեծ ուժեր կուտակել Բաղրամյանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Hraparak Դիտումներ՝ 303 | 04.05.2022 / պատգամավորներ, Ազգային ժողով, ընդդիմադդիմություն

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ։ Գախարիայի խոսքով՝ եվրաինտեգրումը պատմական ընտրություն է Վրաստանի համար և անկախության գրավականը, և այսօր, երբ երկիրը իրական հնարավորություն ունի անդամակցել Եվրամիությանը, կարևոր է, որ բոլորը միասին կանգնեն երկրի շահերի համար:

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 354 | 04.05.2022 / Գիորգի Գախարիա, Եվրամիություն


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանին ներողություն խնդրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ-ի  պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը  կիսաձայն արձագանքել էր, ասելով՝ «իդիոտկա»։

Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, չեմ նախանձելու նրան. Թագուհի Թովմասյան - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ «Դատալեքս» Դիտումներ՝ 303 | 04.05.2022 / «Դատալեքս», Լենա Նազարյան, Թագուհի Թովմասյան

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 325 | 04.05.2022 / Արարատ Միրզոյան, Հայաստան-ԱՄՆ


Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դավթյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 286 | 04.05.2022 / Հոկտեմբեր 27, Արթուր Դավթյան

Ազգային ժողովում այսօր շարունկվում են երրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստերը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 328 | 04.05.2022 / Ազգասյին ժողով, Խորհրդարան, ԱԺ, նիստեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ «Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար»,- ասել է Վայսհաարը։
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ դեսպանատուն Դիտումներ՝ 327 | 03.05.2022 / Պենտագոն, Հայաստան-ԱՄՆ


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչ Սերդար Քըլըչի հետ հանդիպելու համար: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

ԲԱՆԱՎԵՃ․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման առաջին համաձայնությունը․ ի՞նչ է սպասվում․ ՈւՂԻՂ - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 356 | 03.05.2022 / Հայ-թուրքական, Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ խորհրդարանը չի լուծարվի»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 337 | 03.05.2022 / Ազգային ժողով, Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։ «Մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 337 | 03.05.2022 / Ալեն Սիմոնյան, ներքաղաքական

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպում է կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 300 | 03.05.2022 / Քրիստիննե Գրիգորյան, ասուլիսներ, ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: Կողմերը անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: 

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ 
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 357 | 03.05.2022 / Արարատ Միրզոյան, ԱԳՆ, Հայաստան-ԱՄՆ, Էնթոնի Բլինքեն


Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 322 | 03.05.2022 / նիստեր, Ազգասյին ժողով
« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ