2020 - Արցախյան 2-րդ պատերազմ, օր 5-րդ։
2012 - Փողերի լվացման մեջ մեղադրվող Վարդան Օսկանյանը Ազգային Ժողովում պաշտպանվում է իր անձեռնմխելիության հետևից եկած գլխավոր դատախազից։
2009 - Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների մասին լսումների ժամանակ ելույթ ունեցողները իշխանություններին մեղադրում են դավաճանության և անզորության մեջ։
2000 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը Արկադի Ղուկասյանի դեմ մահափարձի գործով մի շարք վկաների պարտադրում է ցուցմունքներ տալ իրենց հարազատների դեմ։
1997 - ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը Պարույր Հայրիկյանին մեղադրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի հանդիպելու համար։
1982 - Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարներ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շևարդնաձեն և Հեյդար Ալիևը այցելում են կոշիկի «Մասիս» արտադրական միավորում, որն արժանացել էր Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 429 | Ավելացրեց՝ armenlur | 01.10.2022 | 08:30 |