NASA-ն ևս միացավ պատժամիջոցներին

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կրճատել է իր անձնակազմը Ռուսաստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպան հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ դեպի Մարս առաքելության հարցում։ Իր հերթին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո կկարողանա ինքնուրույն իրականացնել առաքելությանը դեպի Մարս։


Լուր | Տեսնել ավելին՝ SpaceNews | | Դիտումներ՝ 314 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 05.04.2022 | 11:26 պատժամիջոցներ, NASA