Պատմության այս օրը. հոկտեմբերի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը պայմանագիր ստորագրեցին ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին:
2007 - Պակիստանում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչությունը։

  • Պայթեցվեց Բենազիր Բհուտոյի ավտոշարասյունը, զոհվեցին ավելի քան 130 մարդ:

1991 - ԽՍՀՄ-ը և Իսրայելը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 1967-ին:

Հոկտեմբերի 18 - 1991 -Ադրբեջանն անկախացավ Խորհրդային Միությունից։
Հոկտեմբերի 18 - 1987 - Ցույց Երևանում՝ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների և Չարդախլու գյուղի հայաթափման հետ կապված։

1968 - Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանեց հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8,90 մ:

  • Նախորդ նվաճումը գերազանցել է միանգամից 55 սմ-ով։

1967 - Տեղի ունեցավ Ուոլթ Դիսնեյի «Ջունգլիների գիրքը» մուլտֆիլմի պրեմիերան:
1967 - «Վեներա-4» խորհրդային տիեզերական ապարատը հաջողությամբ մտավ Վեներայի մթնոլորտ և սկսեց ուսումնասիրությունը:
1963 - Պատմության մեջ կատվի առաջին թռիչքը (Ֆելիսետ) տիեզերական տարածք:
1941 - Տոկիոյում ձերբակալվեց խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն։
1922 -
Հիմնադրվեց բրիտանական BBC ռադիոհեռարձակման կորպորացիան։
1896 - «Նյու Յորք Ջորնել»-ում հայտնվեցին առաջին կոմիքսները:
1892 -
Բացվեց առաջին առևտրային հեռախոսային գիծը (Չիկագո-Նյու Յորք):
1867 - Ալյասկան Ռուսաստանից անցնում է ԱՄՆ-ին:
1825 - Անգլիայում անցկացվեց վերջին պետական վիճակախաղը:
1667 -
Ամերիկայում հոլանդացիները հիմնադրեցին Բրյուկելենը (այժմ՝ Բրուքլին):
1009 - «Խելագար խալիֆով» մականունով Խակիմը ոչնչացրեց Տիրոջ գերեզմանի տաճարը:
31 -
Բացահայտվեց Լուցիա Էլլ Սեյանի դավադրությունը, որի համար դաժան մահապատիժների և հետապնդումների ենթարկվեցին նրանց ընտանիքների անդամները։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ