Պատմության այս օրը. հուլիսի 8

Պատմություն 08.07.2020   10:00   132

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տեղեկատվություն բացահայտելու համաշխարհային օրը (World Disclosure Day) *
  • Ալերգիայի համաշխարհային օրը (World Allergy Day) *
  • Տեսախաղերի օրը (Video Games Day) 

Ազգային

  • ԱՄՆ - Մաթեմատիկա 2.0-ի օրը (Math 2.0 Day) *
  • ԱՄՆ - «Չիկագոյի համը» փառատոն (Taste of Chicago) *
  • ԱՄՆ - Նուշով կաթնային շոկոլադի ազգային օրը (National Milk Chocolate with Almonds Day) *
  • ԱՄՆ - Մրգային սառույցի ազգային օրը (National Freezer Pop Day) *
  • ԱՄՆ - Ողբերգությունից կտրվելու և հումոր վայելելու օրը (Savour the Comic, Unplug the Drama Day) *
  • Զամբիա - Միասնության օրը
  • Նորվեգիա - Ռիդու Ռիջջույի փառատոնը (Riddu Riđđu Festivàla) *
  • Նորվեգիա - Սունիվայի տոնը (Sunniva Feast Day) 
  • Ռուսաստան - Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը
  • Ռուսաստան - Տիեզերքի հետ շփվելու օրը *
  • Տաջիկստան - Սահմանափակ հնարավորություններով անձանց և տարիքավոր մարդկանց օրը
  • Ուկրաինա - Ընտանիքի օրը 

* Հուլիսի 8-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է պատմության մեջ հայտնաբերված ամենահին կոշիկը, որը գտնվել է Արենիի քարանձավում։

  • Այն 5 հազար 500 տարեկան է։ Ամբողջ աշխարհից Երևան են գալիս տեսնելու մինուճար կոշիկը, որը 2 հազար տարով մեծ է եգիպտական 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնից։

2005 - Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությունից հստակ բացատրություն է պահանջում. վերավաճառվե՞լ, թե՞ չեն վերավաճառվել Հայաստանի բաշխիչ ցանցերը։

  • Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնն ասում է, թե այդ կապակցությամբ կառավարությունն առայժմ որևէ հայտարարություն չի արել:
  • «Սա Հայաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից է, սա ամենաշահութաբեր ընկերություններից մեկն է: Այն ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար, և, ես կարծում եմ, որ պետք է լինի մի պաշտոնական հայտարարություն, որով կասվի թե ընհանրապես ի՞նչ է տեղի ունենում»,- ասում է Ռոբինսոնը:

2003 - Տեղի է ունեցել Սուդանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Boeing 737 ինքնաթիռի կործանումը։

  • Զոհվել է 117 մարդ։

2001 - «Շամիրամ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել և տապալել Ռոբերտ Քոչարյանին, ցանկալի է՝ սահմանադրական եղանակով։  
1980 - Տեղի է ունեցել Ղազախստանի պատմության ամենախոշոր օդային աղետը՝ Ալմա Աթայում Ту-154 ինքնաթիռի կործանումը։

  • Զոհվել է 166 մարդ։

1979 - Երեք պայթյուններ Փարիզում՝ «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակում, Թուրքիայի դեսպանատան բանվորական հարցերով գրասենյակում և Թուրքիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Փարիզում O.E.C.D. թրքական գրասենյակի առջև տեղադրված չորրորդ ռումբը չի պայթում։ Բոլոր գործողությունների պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

1979 - Հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:
1920 - Անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվում է Քենիա։
1999 -
Մայր Աթոռի բակում հողին է հանձնվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգի Առաջինի մարմինը։

  • Նրան հուղարկավորեցին Վազգեն Առաջինի հարևանությամբ։

1994 - Կիմ Ջոնգ Ըն իր հոր մահից հետո դառնում է Հս. Կորեայի առաջնորդ։
1901 - Ֆրանսիայում ընդունվում է ավտոմեքենաների արագությունը քաղաքներում սահմանափակող օրենքը՝ մինչև 10 կմ/ժամ։
1889 - Լույս է տեսնում «The Wall Street Journal» պարբերականի առաջին համարը։
1853 - Ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը:
1819 - Սանկտ Պետերբուրգում դրվում է Սբ. Իսահակի տաճարի հիմնաքարը:
1777 - Վերմոնտը դառնում է ստրկությունը արգելող առաջին նահանգը։
1709 - Տեղի ունեցավ Պոլտավայի ճակատամարտը, Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտը:
1686 - Ավստրիական զորքերն ազատագրեցին 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը։
1654 - Ամերիկա է հասնում Յակոբ Բարսինսոն անունով առաջին հրեան:
1497 - Լիսաբոնից դեպի Հնդկաստան է ուղևորվում Վասկո դա Գամայի գլխավորած արշավախումբը:
մ.թ.ա. 52 - Համարվում է Փարիզի (Լուտեցիայի) հիմնադրման օրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Ջեյդեն Սմիթ (Jaden Smith), ամերիկացի ռեփեր
1977 - Քրիստիան Աբբիատի, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1952 - Կարեն Շահնազարով, արմատներով հայ, ռուս ռեժիսոր
1951 - Անժելիկա Հյուսթոն (Anjelica Huston), ամերիկացի դերասանուհի
1938 - Անդրեյ Մյագկով, ռուս դերասան, գրող

  • Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում:
  • Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը։ Մյագկովը նկարահանվել է ռեժիսորի «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում:

1932 - Ֆրանկա Ռայմոնդի (Franca Raimondi), իտալացի երգիչ
1914 - Հրանտ Բագրազյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1904 - Ալեքսանդր Մարջանյան, հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ
1895 - Բենիամին Ժամկոչյան, մանկավարժ, հասարակական գործիչ (մահ․ 1984)
1851 - Սըր Արթուր Ջոն Էվանս, անգլիացի պատմաբան և հնագետ

  • 1893-1920 թվականներին պեղումներ է կատարել Կրետե կղզում։ Հայտնաբերել է Կնոսոսի պալատի ավերակները, տաճարական, տնտեսական այլ կառույցներ։ Նրա հայտնագործություններն ապացուցեցին հին կրետացիների «մինչփյունիկյան» պատկերագրության գոյությունը, պատկերացում տվեցին մինչհելլենական մշակույթի վերաբերյալ (որն Էվանսը անվանեց «մինոսյան»՝ առասպելական Մինոս թագավորի անունով), կարևոր նշանակություն ունեցան Կրետե-Միկենյան մշակույթի ուսումնասիրման համար։

1839 - Ջոն Ռոքֆելեր, ամերիկացի բիզնեսմեն, բարերար, մարդկության պատմության առաջին դոլլարատեր-միլիարդատեր, Ռոքֆելեր կլանի հիմնադիրը 
1621 - Ժան դը Լաֆոնտեն, ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ (վ. 1695)
1593 - Արտեմիզիա Ջենտիլեսկի (Artemisia Gentileschi), իտալացի նկարիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հուլիսի 8


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon