Պատմության այս օրը. հունիսի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Օռլանդոյի զանգվածային սպանությունը, երբ 29-ամյա Օմար Մատինը Pulse գիշերային գեյ-ակումբում կրակ բացեց։

  • Զոհվեց 49 մարդ, 53-ը վիրավորվեց։

1991 - Բորիս Ելցինն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ:
1990 - Ռուսաստանի անկախության հռչակումը երկրի խորհրդարանի կողմից:
1967 - Արձակվում է Венера-4 տիեզերական սարքը, որն առաջին անգամ տվյալներ է փոխանցում ուրիշ մոլորակի մթնոլորտից։
1964 - Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող Նելսոն Մանդելան դատապարտվեց ցմահ ազատազրկման:
1963 - Նյու Յորքում տեղի ունեցավ Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ «Կլեոպատրա» ֆիլմի պրեմիերան։
1920 - Տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:
1903 - Ցարական Ռուսաստանը ընդունեց օրենք, համաձայն որի պետք է բռնգրավվեր հայկական եկեղեցու գույքը, որը առիթ դարձավ հակակառավարական տրամադրությունների և ազգային կուսակցությունների դերի բարձրացմանը։
1897 - Կառլ Էլզեները արտոնագիր ստացավ շվեյցարական բանակային դանակի համար:
1867 - Ստեղծվեց Ավստրո-Հունգարիայի կայսրությունը:
1849 - Ամերիկացի հայտնագործող Լյուիս Հասլեթը արտոնագրեց հակագազը:
1776 - ԱՄՆ ընդունում է իրավունքի Վիրջինիայի հռչակագիրը:
1664 - Հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվեց Նյու Յորք։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ