Պատմության այս օրը. հունիսի 12

Պատմություն 12.06.2021   10:30   463

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Օռլանդոյի զանգվածային սպանությունը, երբ 29-ամյա Օմար Մատինը Pulse գիշերային գեյ-ակումբում կրակ բացեց։

  • Զոհվեց 49 մարդ, 53-ը վիրավորվեց։

1991 - Բորիս Ելցինն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ:
1990 - Ռուսաստանի անկախության հռչակումը երկրի խորհրդարանի կողմից:
1967 - Արձակվում է Венера-4 տիեզերական սարքը, որն առաջին անգամ տվյալներ է փոխանցում ուրիշ մոլորակի մթնոլորտից։
1964 - Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող Նելսոն Մանդելան դատապարտվեց ցմահ ազատազրկման:
1963 - Նյու Յորքում տեղի ունեցավ Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ «Կլեոպատրա» ֆիլմի պրեմիերան։
1920 - Տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:
1903 - Ցարական Ռուսաստանը ընդունեց օրենք, համաձայն որի պետք է բռնգրավվեր հայկական եկեղեցու գույքը, որը ա­ռիթ դար­ձավ հակակառավարական տրա­մադրությունների և ազգային կուսակցությունների դերի բարձրացմանը։
1897 - Կառլ Էլզեները արտոնագիր ստացավ շվեյցարական բանակային դանակի համար:
1867 - Ստեղծվեց Ավստրո-Հունգարիայի կայսրությունը:
1849 - Ամերիկացի հայտնագործող Լյուիս Հասլեթը արտոնագրեց հակագազը:
1776 - ԱՄՆ ըն­դու­նում է իրա­վուն­քի Վիր­ջի­նի­ա­յի հռ­չա­կա­գի­րը:
1664 - Հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվեց Նյու Յորք։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։

  • Արևմտյան գործակալություններն այդ օրերին հաղորդում էին` եռօրյա կատաղի մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ըստ ռուսական «Նովոստիի», Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը հայտարարել էր`«ես ինքս ինձ կգնդակահարեմ Բաքվում` խորհդարանի շենքի առջև, եթե իմ բանակը չկարողանա վերադարձնել Ղարաբաղը»:
  • Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հորդորել էր համաշխարհային հանրության անհապաղ միջոցներ ձեռք առնել Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար: «Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ և անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ պաշտպանելու ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,֊ հայտարարել էր Հայաստանի նախագահը:

1991 - Համաժողովրդական ընտրություններում Ռուսաստանի նախա­գահ ընտրվեց Բորիս Ելցինը:

  • Տեղի ունեցավ Բ. Ելցինի և Լ. Տեր-Պետրոսյանի առաջին պաշտոնական հանդիպումը:

1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:
1958 - Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մի շարք գաղտնազերծված փաստաթղթերից կազմված տեղեկանքում կարդում ենք․

  • «1947-48թթ-ին՝ հետպատերազմյան շրջանում մոտ 8 000-10.000 հայեր Ֆրանսիայից, Հունաստանից և ԱՄՆ-ից հայրենադարձվել են ՀԽՍՀ: Կոմունիստական ռեժիմում անբարենպաստ կենսապայմաններում ապրելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը կվերադառնային իրենց բնակության նախկին վայրերը, եթե կոմունիստական ղեկավարությունը թույլ տար նրանց»:

​​​​​​​1903 - Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման հրաման տրվեց։


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 12

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon