Պատմության այս օրը. հունվարի 23

Պատմություն 23.01.2020   09:30   126

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Ձեռագրի միջազգային օրը

Ամեն տարի՝ հունվարի 23-ին, աշխարհում նշում են Ձեռագրի կամ Ձեռագիր նամակի օրը (National Handwriting Day), որն ուղղված է մարդկանց հիշեցնելու ձեռագիր նամակի ու ամեն մարդու ձեռագրի յուրահատուկ լինելը։

Համակարգիչների, էլետրական փոստի, sms-ների և արագ շփումների համար նախատեսված այլ ժամանակակից միջոցների տարեցտարի աճող հանրայնությունը մարդուն ավելի ու ավելի են հեռացնում մտքերը ձեռագիր արտահայտելու հնարավորությունից։ Հնարավոր է՝ ոչ հեռու ապագայում արդեն ձեռքով գրված նամակը կամ բացիկը հազվագյուտ երևույթ դառնա ու ցանկալի ձեռքբերում համարվի։

Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հունվարի 23-ին է ծնվել ամերիկացի պետական գործիչ Ջոն Հենքոքը, ով առաջինն է իր ստորագրությունը թողել Անկախության հռչակագրի տակ։ Հենքոքի ստորագրությունը զարմանալի մեծ ու արտահայտիչ է եղել, ինչն էլ հեղինակություն է ավելացրել նրա հեղինակին։

  • Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

  • Ս. Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, ով իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Իմանալով այդ մասին, կայսրը սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն ընդունում է նաև նրա մայր Կղոդիան:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
2001 - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին։
1997 - Մադլեն Օլբրայթը ընտրվեց ԱՄՆ պատմության առաջին կին պետքարտուղար։
1996 - Սկսեց հեռարձակվել «ԱՐ» հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։
1989 - Վախճանվել է սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Սալվադոր Դալին։
1960
 - Ժաք Փիքարը և Դոն Ուոլշը Թրիեսթ բաթիսկաֆով հասնում են Մարիանյան իջվածքի 10,916 մ խորության վրա գտնվող հատակին։
1950 - Երուսաղեմը հայտարարվում է Իսրայելի մայրաքաղաք։
1921 - Երևանի ժողովրդական համալսարանի բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
1912
 - Հաագայում ստորագրվեց Միջազգային օպիումային կոնվենցիան՝ առաջին միջազգային համաձայնագիրը թմրամիջոցների վերահսկողության մասին։
1895 - Աշխարհում առաջին անգամ մարդը ոտք դրեց Անտարկտիդայի ափ:
1849 - Նյու Յորքի նահանգում առաջին անգամ բժշկի դիպլոմ տրվեց կնոջը:
1831 - Բելգիան ընդունեց պետական դրոշ։
1793 - Լեհաստանի երկրորդ բաժանումը։
1556 - Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 830.000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
1368 - Ժու Յուանժանը հիմնեց չինական Մին դինաստիան։

ԾՆՎԵԼ ԵՆ

1946 - Բորիս Բերեզովսկի, ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ (մ. 2013)
1923 - Ծնվել է հայ վիրտուոզ դերասան Կարպ Խաչվանքյանը, ում արտերկում անվանում էին հայկական Չարլի։
1910 - Ծնվել է կիթառիստ և ջազմեն, կիթառային ջազի «ջազ-մանուշ» (գնչուական ջազ) ոճի հիմնադիր է Ջանգո Ռեյնհարդը։

Похожее изображение

Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:

1903 - Իվան Գալամյան, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.)։
1897 - Արաբ Շամիլով, հայաստանցի քուրդ արձակագիր (մահ. 1978 թ.)։
1862 - Դավիթ Հիլբերտ, գերմանացի մաթեմատիկոս (մ. 1943)
1832 - Ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Էդուար Մանեն։
1783 - Ծնվել է գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից, ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից Ստենդալը (իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ)։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 23, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon