Ռուս զբոսաշրջիկներով առաջին գնացքը մեկնել է ԿԺԴՀ 4 տարվա դադարից հետո, հայտնել է ԴՄԾ-ն: Հյուսիսային Կորեայի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր համաճարակի պատճառով ։
|
Ռուս զբոսաշրջիկներով առաջին գնացքը մեկնել է ԿԺԴՀ 4 տարվա դադարից հետո, հայտնել է ԴՄԾ-ն: Հյուսիսային Կորեայի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր համաճարակի պատճառով ։
|
Հնդկաստանի նախագահը խորհրդարանի ընտրություններից հետո ցրել է նրա ստորին պալատի նախկին կազմը: Սպասվում է, որ արդեն չորեքշաբթի երեկոյան ընտրություններից հետո հրաժարական տված վարչապետ Նարենդրա Մոդին կհանդիպի պետության ղեկավարի հետ և նոր կառավարություն ձեւավորելու հայտ կներկայացնի:
|
Չինաստանը և Մալայզիան համատեղ թողարկել են հիշատակի նամականիշների երկու շարք նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակին, որոնց վրա պակերված են խորհրդանշական ծառեր, մասնավորապես Մալայզիական Մերբաուն և չինական ողջույնի սոճին, որոնք խորհրդանշում են երկու երկրների միջև ամուր հարաբերությունները:
|
Հարավային Կորեան հայտնաբերել է նավթի և գազի խոշոր հանքավայր Ճապոնական ծովում: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը, գրում է Յոնհապ գործակալությունը: Հանքավայրը տեղադրվել է երկրի արևելքում գտնվող Փոհանի Էնգել ծովածոցի մոտ՝ Սեուլից 260 կմ հարավ-արևելք: Պետության ղեկավարի խոսքով՝ այնտեղ կարող է գտնվել մինչեւ 14 մլրդ Բարր նավթ և գազ։
|
Հարավային Կորեայի իշխանությունները կքննարկեն ԿԺԴՀ-ի հետ ռազմական ոլորտում լարվածության նվազեցման մասին համաձայնագրի գործողության դադարեցումը մինչև կողմերի փոխվստահության վերականգնումը: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Երկրների միջև լարվածության նվազեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականին:
|
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
|
Հյուսիսային Կորեան հրթիռային երեք արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ, ինչը խիստ մտահոգել է Հարավային կորեային և Ճապոնիային: Ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական փորձարկումների՝ Հարավային Կորեայի զինվորականներն ամերիկացի գործընկերների հետ 2 հրթիռ են արձակել։ Ճապոնիան բողոքի նոտա է հղել Հյուսիսային Կորեային՝ Պեկինում գտնվող դեսպանատան միջոցով:
|
Աֆղանստանում իշխանության եկած թալիբները խոստացել են թույլ տալ աղջիկներին սովորել վեցերորդ դասարանից հետո: Ըստ արմատականների կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքքանիի՝ իշխանությունները ներկայումս մշակում են մեխանիզմ՝ դա հնարավոր դարձնելու համար: «Ոչ ոք դեմ չէ կրթությանը, և կանանց և աղջիկներին արդեն թույլատրվում է դպրոց հաճախել մինչև վեցերորդ դասարան։ Ինչ վերաբերում է կրթության շարունակմանը, այդ մեխանիզմի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասել է Հաքքանին։
|
Պակիստանի հյուսիսում հանկարծակի վարարումները քանդել են գլխավոր կամուրջներից մեկը, ինչն անհանգստություն է առաջացնում երկրում ջերմաստիճանի բարձրացման պատճառով՝ սառցե լճերի հեղեղումների հաճախացման կապակցությամբ:
|
Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել: Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից:
|
Շուրջ 7 միլիարդ դոլարի ռազմական սարքավորումը, որն ԱՄՆ-ն աֆղանական կառավարությանն Է հանձնել 16 տարվա ընթացքում, Աֆղանստանում Է մնացել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ 2005 թվականից մինչև 2021 թվականի օգոստոս ԱՄՆ-ն Աֆղանստանին Է հանձնել 18,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի սարքավորում: Այդ գումարից 7,12 մլրդ դոլար գումարի սարքավորումն Աֆղանստանում Է մնացել 2021 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո:
|
Չինաստանում հարցում են անցկացրել՝ պարզելու բնակչությանը դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը Պեկինի աջակցության վերաբերյալ։ Հարցվածների 75%-ի կարծիքով՝ ընթացիկ ճգնաժամի պայմաններում Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցությունը բխում է Չինաստանի ազգային շահերից։
|