Թուրքիան Իրաքում կշարունակի ռազմական գործողություննները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից  հետևել է Իրաքի հյուսիսում ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Իրաքի հյուսիսում մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։


Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 19.04.2022 | 17:57 Հուլուսի Աքար, Իրաք, Թուրքիա