18:37, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում բռնկված հրդեհների ֆոնին Ռուսաստանում ռադիացիայի մակարդակը մնում է կայուն: Ատոմակայանի մերձակայքում ռադիացիոն իրավիճակը ներկայացված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 326 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ատոմակայան

Աֆղանստանում BBC հեռուստաալիքի նորությունների թողարկումները հանվել են եթերից այն բանից հետո, երբ թալիբները հրամայել են հեռացնել միջազգային հեռարձակումները տեղական եթերից: Հեռուստաալիքը թալիբներին կոչ է արել չեղարկել իրենց որոշումը՝ նշելով, որ իր ծառայությունները շաբաթական 6 միլիոն աֆղանցիներ են դիտում:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 326 | 28.03.2022 / Աֆղանստան, bbc


Ուկրաինական և ռուսական բանակցային խմբերը պետք է այս շաբաթ վերսկսեն բանակցությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձել է մեղմել Վլադիմիր Պուտինին պաշտոնանկ անելու կոչերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն չի ձգտում հասնել Մոսկվայի ռեժիմի փոփոխությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 310 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ջո Բայդեն


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Ка-52 ուղղաթիռների կառավարվող հրթիռների հարվածներովով ուկրաինական զորքերի հրամանատարական կետի ոչնչացման կադրերը: Նշվում է, որ ուղղաթիռները Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետին հարվածել են «‎‎Вихрь» համալիրի հակատանկային կառավարվող հրթիռով: Օբյեկտները ոչնչացվել են ավելի քան 7 հազար մետր հեռավորությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 293 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ընթացող բանակցությունների մասին, հայտարարել է. «Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև այսօր։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»։ 
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 321 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Իսրայելում կիրակի և երկուշաբթի «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղարի, ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև։ Վեհաժողովը անց է կացվելու Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով։

Լուր / Տեսնել ավելին՝ Իսրայելի ԱԳՆ | Դիտումներ՝ 292 | 25.03.2022 / գագաթնաժողով, Իսրայել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Բրյուսելից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 341 | 25.03.2022 / Վլադաիմաիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազային «‎Իսկանդերներով» հարվածելու տեսանյութը։ Հրապարակված կադրերում երևում է, որ թիրախի ոչնչացումն իրականացվել է երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ ու թևավոր։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 302 | 25.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, «‎Իսկանդեր»

ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո անցկացված մամլո ասուլիսին, պատասխանելով Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հարցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է.

«Ես չեմ պատրաստվում ձեզ հետախուզական տվյալներ տրամադրել: Սա` մեկ: Եվ երկրորդ` մենք կտանք համարժեք պատասխան, եթե Պուտինը կիրառի նման զենք: Եվ մեր պատասխանը չի ուշանա»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky News | Դիտումներ՝ 275 | 25.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, քիմիական զենք


Foreign Policy կայքում հրապարակված սյունակում Սինգապուրի ազգային համալսարանի Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող Կիշոր Մահբուբանին գրել է. «Նրանք, ովքեր անխոհեմ կերպով հանդես են գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին և արագացնում են արևմտյան զենքի մատակարարումները երկիր, պետք է որոշակի բարոյական պատասխանատվություն կրեն»։

Այդ մարդիկ Ուկրաինային աշխարհաքաղաքական մատաղացու գառ են դարձրել և ստեղծել են զանգվածային գլոբալ անկայունություն:

«Այդ ցավից ու տառապանքներից կարելի էր խուսափել, եթե լսեին նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս աշխարհաքաղաքական պրագմատիզմ՝ մասնավորապես ստրատեգիական մեծ մտածողներ Ջորջ Ֆ. Քենանին ու Հենրի Քիսինջերին, ովքեր զգուշացնում էին հենց այդ մասին»,- գրել է սինգապուրցի գիտնականը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 435 | 25.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինա, Foreign Policy, Ջորջ Ֆ. Քենան, Հենրի Քիսինջեր, Կիշոր Մահբուբանի

Ուկրաինայի ոստիկանության գեներալ Վյաչեսլավ Աբրոսկինն ռուսական զորքերին առաջարկել է իրեն պատանդ վերցնել՝ Մարիուպոլից երեխաների տարհանման դիմաց:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Nexta | Դիտումներ՝ 310 | 25.03.2022 / Վյաչեսլավ Աբրոսկին, Ուկրաինա

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 366 | 25.03.2022 / Ճապոնիա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 339 | 25.03.2022 / պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով, Ճապոնիա


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանումները գերճշգրիտ զենքով Կիևի արվարձանում հարվածել են հակաօդային պաշտպանության համակարգերին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ և չորս «Բուկ-Մ1» համալիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 293 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջ աշխարհի մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և պահանջել դադարեցնել պատերազմը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 306 | 24.03.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինա, Ուկրաինական ճգնաժամ

Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիու օգնության խնդրանքին, հայտարարել է, որ Իսրայելը չի աջակցի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ «Զելենսկու ելույթը վկայում է այն ամենի, ինչ մենք ասում էինք ի սկզբանե՝ Իսրայելին ներքաշեցին ուրիշի պատերազմում։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն տեղին չէ։ Եվ Ուկրաինայի նախագահը, ով ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լուր / Տեսնել ավելին՝ ura.news | Դիտումներ՝ 273 | 23.03.2022 / Իսրայել-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Շլոմո Կարխի


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավը «‎Կալիբր» տիպի ութ հրթիռների համազարկով հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 271 | 23.03.2022 / ռազմածովային ուժեր, ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն երկու գերիների փոխանակում են իրականացրել։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 296 | 23.03.2022 / Մարիա Զախարովա, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցում հայտել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը այժմ մարտեր են մղում Նովոմիխայլովկայի համար: «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Ներկայում նրանք պայքարում են Նովոմիխայլովկա բնակավայրը վերցնելու համար»,- ասել է նա։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 294 | 23.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

« 1 2 ... 5 6 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ