Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրն է

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World s Indigenous Peoples) ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին, որը 1994 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: 1992 թ. այս օրը կայացել է Բնիկ ազգերի հարցերով Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ենթահանձնաժողովի Աշխատանքային խմբի առաջին նիստը, որտեղ ասվել է, որ «Աշխարհի բնիկ ազգերի Միջազգային այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բնիկ ժողովուրդների մշակութային հարստությանն ու այն հատուկ ներդրմանը, որը նրանք ունենում են աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Մենք հիշում ենք նաև այն հսկայական դժվարությունները, որոնց հետ բախվում են բնիկները՝ անթույլատրելի զանգվածային աղքատությունից և հիվանդություններից մինչև կարողությունից զրկում, խտրականություն և մարդու հիմնարար իրավունքների մերժում»:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 329 | Ավելացրեց՝ armenlur | 09.08.2022 | 08:15 օգոստոսի 9, Միջազգային օրեր