Այսօր Գրքասերների օրն է (Book Lovers Day)։ Բազմաթիվ տոներ, ծնվելով որևէ երկրում և ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ՝ ոչ պաշտոնական)՝ շնորհիվ այն բանի, որ նրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս: Այդպես է եղել նաև ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա հետ: Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ է գտել աշխարհի այլ անկյուններում՝ դառնալով Գրքասերների համաշխարհային օր: Այն ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին: Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, գրականագետները, հրատարակիչները, տպարանները, գրախանութները և, իհարկե, ընթերցողները` այն մարդիկ, ում համար իրականում ստեղծվում է գիրքը: Գիրքը պահանջված պահողին՝ ընթերցողին է առաջին հերթին նվիրված Գրաքասերների համաշխարհային օրը:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 400 | Ավելացրեց՝ armenlur | 09.08.2022 | 08:45 |