Մշակույթի միջազգային օրը World Day of Culture) սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այս դաշնագիրը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Վերջինս մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը: Ռերիխի դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ: Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 322 | Ավելացրեց՝ armenlur | 15.04.2022 | 09:15 |