Սպորտը՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականի օգոստոսի 23-ին կայացած լիագումար նիստի ժամանակ որոշել է ապրիլի 6-ը սահմանել Սպորտի միջազգային օր (International Day of Sport for Development and Peace): Նիստը նախագահող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը պետք է ծառայի ի շահ խաղաղության, համայն մարդկության համախմբման, առաջընթացի, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության և մերձեցման համար: «Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական և տնտեսական արգելքները»,- ասել է նա։


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 299 | Ավելացրեց՝ armenlur | 06.04.2022 | 09:45 Միջազգային օրեր, ապրիլի 6