Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 25 լուսնային օրը հաջող է առևտրական գործերի համար: Նորածինների կյանքը բարեկեցիկ է։ Լուսինը Այծեղջյուրում՝ կարող ենք սառը և անզգացմունքային թվալ։ 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։ Արևածագ՝ 7:11, արևամուտ՝ 19:09։ Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 11:58 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
|