Հայկական օգոստոսի 1

1998 - Տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի հայտնի նիստը, որտեղ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորեց Ղարաբաղյան հարցում տվյալ պահին փոխզիջման գնալու անհրաժեշտությունը։
1993 - Օսեթիայում հայերը ի վերջո բռնեցին Արցախից հայ բնակչության արտաքսման «Օղակ» օպերացիայի կազմակերպիչ, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյին, երբ նա շտապում էր հանդիպել իր զորավարի հետ և հենց ավտոմեքենայի վրա կրակ բացեցին:
1990 - Արցախյան պատերազմ. Վթարի ենթարկվեց Երևան-Ստեփանակերտ չվերթն իրակա­նացնող ինքնաթիռը, զոհվեցին բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները:
1918 - Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը Երևանի քաղաքային ակումբի դահլիճում Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 356 | Ավելացրեց՝ armenlur | 01.08.2022 | 10:00 Հայկական իրադարձություններ, օգոստոսի 1