Հետաքրքրաշարժ օրացույց. հունվարի 17

Պատմություն 17.01.2021   10:00   909

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) *
  • Կրոնի համաշխարհային օրը (world Religion Day) *
  • Ամանորյա խոստումները մոռանալու օրը (Ditch New Year ' s Resolutions Day) *
  • Մանկական գյուտերի օրը (Kid Inventors Day) *
  • Թվային ազատության օրը (Hardware Freedom Day) *

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Սուրբ Անտոնիոյի օրը (Festa di Sant ' Antonio Abate) *
  • Ուղղափառություն - 70 առաքյալների տաճարը *

Ազգային

  • ԱՄՆ - Բենջամին Ֆրանկլինի օրը (Benjamin Franklin Day) *
  • ԱՄՆ - Մաքսանենգի ազգային օրը (National Bootlegger’s Day) *
  • ԱՄՆ - Ճոպանուղու օրը (Cable Car Day) *
  • ԱՄՆ - Միշել Օբամայի ծննդյան օրը (Michelle Obama’s Birthday) *
  • ԱՄՆ - Յուղով տաք ռոմի ազգային օրը (National Hot Buttered Rum Diary) *
  • Կոնգո - Հերոսների (Heroes‘ Day) 
  • Հունաստան - Պատրայի կառնավալ *
  • Ռուսաստան - Ստեղծագործության և ոգեշնչման օրը *
  • Ռուսաստան - Հեռախոսային աստվածությանը սիրաշահելու օրը *

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքեց Նյիրագոնգո հրաբուխը, զոհվեց 147 մարդ։
1995 - Ճապոնական Կոբե քաղաքում պատահած հզոր երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 6434 մարդ։
1991 - Պարսկական ծոցում տեղակայված միջազգային ուժերը սկսեցին «Փոթորիկ անապատում» օպերացիան։

1966 - Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար բախվեցին իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ գտնվում էր ջերմամիջուկային ռումբ:
1917 - Միացյալ նահանգները Վիրջինյան կղզիների դիմաց Դանիային վճարում են $ 25 միլիոն։
1913 - Ռայմոն Պուանկարեն ընտրվում ե Ֆրանսիայի նախագահ 
1773 - Ջեյմս Կուկը հատեց Հարավային բևեռը: 
1377 - Հռոմի պապի նստավայրը դառնում է Վատիկանը: 
395 - Հռոմեական կայսրությունից բաժանվեց Բյուզանդական կայսրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2004 - Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզում ֆրանսիական Union of Banks of Paris բանկի առջև։

  • Նույն օրը վնասազարծվեծ «Քրեդիտ Լիոն» բանկի մոտ տեղադրված ռումբը։ Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1939 - Սկսվեց համամիութենական մարդահամարը, որի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմեց 1.282.000 մարդ, որից 1.062.000 եղել է հայ, 130.900՝ ադրբեջանցի, 51.400՝ ռուս, 20.500՝ քուրդ և այլն:

  • Երևանի բնակչության թիվը կազմեց 200.031 մարդ:

1930 - Երևանում բացվեց գրողների տունը:
1921
 - Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:


ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
1962 - Ջիմ Քերրի, կանադացի կատակերգակ դերասան
1961 - Մայա Չիբուրդանիձե, վրացի շախմատիստուհի
1942 - Մուհամեդ Ալի, ամերիկացի բռնցքամարտիկ
1933 - Դալիդա, երգչուհի (մ. 1987)
1924 - Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ
1921 - Սեպուհ Թումյան, հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ

1917 - Իսահակ Ալավերդյան, հայ արձակագիր, թատերագետ, թարգմանիչ
1899 - Ալֆոնս Գեբրիել Ալ Կապոնե, ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ներքո Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է հակաոգելից օրենք։

  • Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։
  • Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝ Շոն Քոնների, Քևին Քոսթներ)։

1894 - Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (վ. 1973)
1863 - Կոնստանտին Ստանիսլավսկի, ռուս դերասան, ռեժիսոր (մ. 1938)
1820 - Էնն Բրոնտե, անգլիացի գրող և պոետ
1791 - Անտուան Ժան Սեն-Մարտեն, ֆրանսիացի հայագետ
1706 - Բենջամին Ֆրանկլին, ԱՄՆ քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն 

ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 17

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon