Պատմության այս օրը. նոյեմբերի 4

 Պատմություն     31  
Պատմության այս օրը. նոյեմբերի 4

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Բարաք Հուսեյն Օբամա II-ը:
1995 - Իցհակ Ռաբինի
սպանությունը։
1981 - Լեհաստանում փակուղու մեջ են մտնում գեներալ Յարուզելսկու, Լեխ Վալենսայի և կարդինալ Գլեմպի միջև բանակցությունները:
1980 - ԱՄՆ նախագահական ընտրություններում ճնշող առավելությամբ հաղթանակ է տանում Հանրապետական Ռոնալդ Ռեյգանը:
1979 - Թեհրանում
ուսանողները պատանդ են վերցնում Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների, որոնցից 53-ը՝ ամերիկացի։
1977 - ՄԱԿ-ը կտրականապես արգելում է զենքի մատակարարումը Հարավային Աֆրիկա:
1970 - Սալվադոր Ալյենդեն ստանձնում է Չիլիի նախագահի պաշտոնը։
1970 - Բրիտանա-ֆրանսիական գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» օդանավը փորձնական թռիչքի ժամանակ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը:
1967 - Շահագործման հանձնվեց Օստանկինյան հեռուստաաշտարակը:
1957 -
Մոսկվայի մերձակայքում աղետի ենթարկվեց Ռումինիայի կառավարության Իլ-14 ինքնաթիռը:

  • Փրկվածների թվում էր ապագա Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն։

1956 - Սովետական զորքերը մարշալ Գ.Կ. Ժուկովի հրամանատարությամբ մտնում են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։ 
1952 - ԱՄՆ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դուայթ Էյզենհաուերը:
1952 -
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը գահ բարձրացավ իր հոր՝ Գեորգ 6-րդի մահից հետո, առաջին անգամ բացում է խորհրդարանի նիստը:
1950 - Հռոմում ընդունվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, որը ոչ պաշտոնական անվանմամբ հայտնի է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա:
1946 - Փարիզում կազմավորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված Ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը։
1924 - ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է Հանրապետական Քալվին Քուլիջը:
1922 -
Անգլիացի Հոուարդ Քարթերը հայտնաբերում է Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի դամբարանը:
1890 - Լոնդոնում բացվում է աշխարհի առաջին ստորգետնյա էլեկտրական ուղին՝ մետրոն:
1879 -
Ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1862 - Ռիչարդ Գաթլինգն
արտոնագրեց աշխարհում առաջին բազմապահունակով Revolving Battery Gun գնդացիրը։
1848 - Ֆրանսիայի հիմնադիր ժողովի կողմից Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետության Սահմանադրության ընդունումը, որով պետության գլուխ է դառում նախագահը:
1493 - Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնաբերում է Գվադելուպե կղզին:
1429 - Ժաննա դ'Արկն ազատագրում է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0