«Մոտ 100 հազար մարդ մնում է Մարիուպոլում «լիակատար շրջափակման պայմաններում, առանց ուտելիքի, առանց ջրի, առանց դեղորայքի, մշտական գնդակոծությունների տակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
|
«Մոտ 100 հազար մարդ մնում է Մարիուպոլում «լիակատար շրջափակման պայմաններում, առանց ուտելիքի, առանց ջրի, առանց դեղորայքի, մշտական գնդակոծությունների տակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
|
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ինդոնեզիայում այս տարվա վերջին, հայտարարել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանը՝ երկիրը խմբից հեռացնելու մասին որոշ անդամների կոչերից հետո:
|
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները առճակատման բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, առաջ են ընթանում, քանի որ Արևմուտքը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Կրեմլի դեմ՝ հումանիտար ճգնաժամի սրման ֆոնին:
|
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Միջինքը։ Այս օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
|
Այսօր առավոտյան Չինաստանի Թայվան կղզում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են բազմաթիվ քաղաքներում, այդ թվում ՝ Ֆուցզյան մայրցամաքային նահանգում։
|
Լատվիայում ձերբակալվել է բլոգեր Կիրիլ Ֆյոդորովը (Alconafter)՝ Ուկրաինա ռուսական ներխուժմանն իր ալիքով աջակցելու համար: Նա մեղադրվում է Լատվիայի քրեական օրենքի 78-րդ հոդվածներով («Ազգայնական հրահրում»)։
|
Մարտի 23-ը Օդերևութաբանության, OK-ի, Աթեիստի, Շան ձագերի, Չիփսերի և սոուսների, Լռության, Երկրին չբախվելու, Ծովի, Տղամարդկանց համերաշխության, Գեղեցիկ հայացքի, Միանման գուլպաների օրն է: Տոների մասին ամբողջական՝ armenlur.am-ում։
|
«Արևմուտքը, և հատկապես Ամերիկան, ուկրաինական ճգնաժամի հիմնական պատասխանատուներն են»,- գրել է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Ջ. Մարշայմերը The Economist-ում հրապարակված վերջին հոդվածում։ «Ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչները Ուկրաինական ճգնաժամ են հրահրել՝ փորձելով Ուկրաինան ինտեգրել արևմուտք և պնդելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիակատար պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար»,- ասել է Միրշայմերը։
|
Սերբիայի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլին.
|
2000 թվականի այս օրը նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ Շուտով ձերբակալվեցին Սամվել Բաբայանը, նրա եղբայրը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը և նրա այլ մերձավորներ։ Այսօր ծնվել են Գալուստ Գյուլբենկյանը, Մելինե Համամջյանը, Արմեն Շեկոյանը և այլք։ Ավելին՝ armenlur.am կայքում։
|
«Լեռնային Ղարաբաղում հայերը բախվում են էթնիկ զտումների «շատ իրական հնարավորության» հետ»։ Բարոնուհի Քոքսը հոդված է գրել The House Magazine-ի համար Լեռնային Ղարաբաղի մոռացված անկլավի մասին։
|
Հարավարևելյան Ասիայի խոշորագույն բանկերից մեկի՝ DBS-ի գլխավոր տնօրեն Պիյուշ Գուպտան ասում է, որ գաղտնարժույթը «կարող է դառնալ ոսկու այլընտրանք», սակայն հավելել է, որ գաղտնարժույթի կարգավորումը «ֆորմալ բանկային համակարգից դուրս անխոհեմ քայլ է»:
|
Apple, Google և Microsoft տեխնոլոգիական ընկերությունների խումբը հայտարարում է, որ նրանք մեկ քայլով ավելի մոտ են այն բանին, որը շատ մարդիկ անվանում են ինտերնետում աշխատելու վատագույն ասպեկտներից մեկը՝ գաղտնաբառերը վերացմանը։
|
Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կհայտարարեն, «որոնք կամրապնդեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և կնվազեցնեն կախվածությունը ռուսական գազից»:
|
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար, ՌԴ առաջին կարգի պետական գործող խորհրդական)
|
Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 3-րդ արևային օրը խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
|
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
|
Քաղաքական հետազոտությունների խորհրդատու Թոգրուլ Իսկենդերլի. «Սա հրաշալի լուսանկար է շատ առումներով։ Եթե ինձ խնդրեն նկարագրել Ադրբեջանը, օգտագործելով միայն մեկ լուսանկար, ես, հավանաբար, առաջինը սա կընտրեի»:
|
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Բինգ Ուեսթ.
|
Փոփ-արտի մեծագույն նկարիչ Էնդի Ուորհոլի «Մերիլին Մոնրո» մետաքսագրությաբ դիմանկարներից մեկը աճուրդի կհանվի 200 մլն դոլարով։
|