18:08, 10.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն աջակցում են գաղտնարտարժույթի կարգավորման և երկրի տնտեսության մեջ ինտեգրման ջանքերին: Աջակցությունը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների խստացման ֆոնին, որոնք սահմանափակում են Ռուսաստանի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկա։

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 303 | 27.03.2022 / Միխայիլ Միշուստին

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին հայտարարել է.

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ սկսելու փոխարեն»։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 340 | 27.03.2022 / Վան Վենբի, ՆԱՏՕ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է.

«Թուրքիան ողջունում է ռուս օլիգարխներին, սակայն ցանկացած բիզնես ունենալու համար նրանք պետք է պահպանեն միջազգային իրավունքը»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 245 | 27.03.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Մևլութ Չավուշօղլու


Ջո Բայդենը Ռուսաստանին զգուշացրել է.

«Նույնիսկ մի մտածեք ոչ մի թիզ առաջ շարժվել ՆԱՏՕ-ի տարածք»։

«Մենք կրկին ներգրավված ենք ազատության համար մղվող մեծ ճակատամարտում։ Պայքար ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Ազատության և բռնաճնշումների միջև: Այս ճակատամարտը մենք չենք հաղթի ոչ օրերի, ոչ էլ ամիսների ընթացքում: Մենք պետք է պատրաստվենք առաջիկա երկարատև պայքարին»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Le Mond | Դիտումներ՝ 304 | 27.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային գործարքը շատ մոտ է։ Գործարքը նաև իրանական հում նավթը կվերադարձնի համաշխարհային էներգետիկ շուկաներ առաջիկա ամիսներին:

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 258 | 26.03.2022 / Իրան-ԵՄ, Ժոզեպ Բորելը

Եվրախորհրդի գագաթնաժողովը չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների շուրջ, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 285 | 26.03.2022 / Ջո Բայդեն


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 283 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը: Երեք անձ ձերբակալվել է։ 


 

Լուր / Տեսնել ավելին՝ Police RA | Դիտումներ՝ 303 | 26.03.2022 / պոռնկություն

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 279 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան


Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Վալդեմար Սկշիպչակը հայտարարել է, որ Կալինինգրադը 1945 թվականից «օկուպացված տարածք» է։ Պաշտոնաթող գեներալի պնդմամբ՝ Վարշավան պետք է հիշի Կալինինգրադի մասին և հայտարարի անկլավի նկատմամբ իր հավակնությունների մասին, քանի որ այդ հողերը լեհական տարածքի մասն են կազմում և «երբեք չեն եղել ռուսական»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Do Rzeczy | Դիտումներ՝ 310 | 26.03.2022 / Կալինինգրադ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Ка-52 ուղղաթիռների կառավարվող հրթիռների հարվածներովով ուկրաինական զորքերի հրամանատարական կետի ոչնչացման կադրերը: Նշվում է, որ ուղղաթիռները Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետին հարվածել են «‎‎Вихрь» համալիրի հակատանկային կառավարվող հրթիռով: Օբյեկտները ոչնչացվել են ավելի քան 7 հազար մետր հեռավորությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 238 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ճապոնիայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հետո, Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի հետ վիճելի կղզիներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 312 | 26.03.2022 / Ռուսաստան-Ճապոնիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչ բարեկամական երկրների համար բնական գազի վճարումը ռուբլով փոխանցելու որոշումը նյարդայնացրել է արևմտյան էներգետիկ շուկաներում, շփոթություն է առաջացրել եվրոպական էներգետիկ կոնցեռնների վարչություններում և Եվրամիության երկրների էկոնոմիկայի նախարարություններում։ Տնտեսագետ Յենս Զյուդեկումն ասել է՝ ռուս առաջնորդը «շրմփացրել է Արևմուտքին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Der spiegel | Դիտումներ՝ 250 | 26.03.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Վլադիմիր Պուտին

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը մշտապես հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Arka | Դիտումներ՝ 275 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Միջուկային հակամարտության սպառնալիք մշտապես գոյություն ունի։ Ոչ ոք ոչ մի պատերազմ չի ուզում, մանավանդ միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Այս իմաստով ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, միգուցե փոքր-ինչ ցինիկ է հնչում, բայց այնուամենայնիվ,

միջուկային զենքի ստեղծումը կանխել է XX և XXI դարերի շատ հակամարտություններ:

Իրականում դա այդպես է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 302 | 26.03.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ընթացող բանակցությունների մասին, հայտարարել է. «Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև այսօր։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»։ 
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 259 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին ռազմական գործողությունների վետերաններ ճանաչելու մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 295 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին

Արցախի պաշտպանության բանակ. «Մարտի 25-26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով, ներառյալ արևելյան սահմանը, օպերատիվ-մարտավարական իրադրությունը համեմատաբար կայուն է: Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացվել»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 260 | 26.03.2022 / Պաշտպանության բանակ


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է.  «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և հրաժարումը ազգայնամոլական (նացիստական) օրենքներից»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 312 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Դմիտրի Մեդվեդև

Նիդեռլանդների գիտնականները, Environment International ամսագրի հրապարակման, հետազոտել են 22 դոնորների արյան նմուշները և 17-ում միկրոպլաստիկ են գտել: Բացահայտումը ցույց է տալիս, որ մասնիկները կարող են տեղաշարժվել մարմնով և բնակություն հաստատել օրգաններում։ Լաբորատոր պայմաններում պլաստիկը վնաս է հասցնում մարդու բջիջներին, սակայն իրական կյանքում ազդեցությունը դեռ հայտնի չէ։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 335 | 26.03.2022 / հետազոտություններ, Environment International

« 1 2 ... 110 111 112 113 114 ... 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ