19:51, 10.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում բռնկված հրդեհների ֆոնին Ռուսաստանում ռադիացիայի մակարդակը մնում է կայուն: Ատոմակայանի մերձակայքում ռադիացիոն իրավիճակը ներկայացված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: 

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 268 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ատոմակայան

84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Մութալիբովը գահընկեց է արվել արվեց 1992 թ. մարտի 6-ին` Խոջալուն կորցնելուց հետո, որից հետո իշխանության եկավ ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը։ 2013 թ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով 1991 թվականին ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվեի մասին, խոստովանել է, որ տվյալ հանրաքվեին Ադրբեջանի մասնակցությունը գին է ունեցել՝ Արցախի հայաթափումը. «Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը»: «Ապրիլին Ադրբեջանում տեղակայված զորքերը, ՕՄՈՆ-ի և ՆԳՆ-ի հետ միասին, ավազակներից մաքրեցին 24 գյուղ [հայտնի «Կոլցո» օպերացիան]:  Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, և ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը, վրեժխնդիր են լինելու»,- հայտարարել էր Մութալիբովը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Новая газета | Դիտումներ՝ 353 | 28.03.2022 / Միխայիլ Գորբաչով, Լևոն Տեր-Պետրոսյան, Այազ Մութալիբով

Քաղաքական մեկնաբան Էնթոնի Ուեբերը եվրոպական երկրներին մեղադրել Է Ռուսաստանի դեմ անհեռատես պատժամիջոցներ սահմանելու համար։ Նա նշել է, որ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հաշվի չեն նստել չեն նման որոշման հետևանքների հետ: Քաղաքագետի գնահատմամբ՝ սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել  են զգալի գնաճի, ինչի հետևանքով Եվրոպայում կլինեն բողոքի զանգվածային ցույցեր ու ընդվզումներ։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 280 | 28.03.2022 / ցույցեր, Եվրոպա


Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 255 | 28.03.2022 / ազգային հավաքական

Աֆղանստանում BBC հեռուստաալիքի նորությունների թողարկումները հանվել են եթերից այն բանից հետո, երբ թալիբները հրամայել են հեռացնել միջազգային հեռարձակումները տեղական եթերից: Հեռուստաալիքը թալիբներին կոչ է արել չեղարկել իրենց որոշումը՝ նշելով, որ իր ծառայությունները շաբաթական 6 միլիոն աֆղանցիներ են դիտում:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 271 | 28.03.2022 / Աֆղանստան, BBC


Ջեյն Քեմփիոնը ճանաչվել է «Շան ուժը» ֆիլմով լավագույն ռեժիսոր։ Նա երրորդ կինն է, ով նման պարգև է ստացել Քեթրին Բիգելոուից և Քլոե Չժաոյից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 318 | 28.03.2022 / «Օսկար», Ջեյն Քեմփիոն


Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը կարգադրել է Ռամադան սրբազան ամսվա նախաշեմին ազատ արձակել 540 բանտարկյալների, որոնք տարբեր պատիժներ են կրում ԱՄԷ-ում: Շեյխ Խալիֆայի ամենամյա ներումը Ռամադանի ամսվա նախաշեմին ուղղված է ընտանեկան համախմբվածության ամրապնդմանը, երջանկություն է բերում մայրերին և երեխաներին և ազատ արձակված բանտարկյալներին հնարավորություն տալիս վերաիմաստավորել իրենց ապագան և վերադառնալ արդար ուղի, որը թույլ կտա նրանց հաջող կյանք վարել: 

Լուր / Տեսնել ավելին՝ Emirati News | Դիտումներ՝ 304 | 28.03.2022 / շեյխ Խալիֆա բեն Զաիդ, ԱՄԷ

Դերասան Քրիս Ռոքը կատակել է Ջադե Փինկետ-Սմիթի մասին, որը, կարծես, դուր չի եկել նրա ամուսնուն՝ Ուիլ Սմիթին։ Վերջինս հարվածել է Քրիս Ռոքին «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 311 | 28.03.2022 / «Օսկար», Ուիլ Սմիթ


Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել է նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությունները Վարշավայում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի», այնինչ Բայդենը Վարշավայում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 271 | 28.03.2022 / Էնթոնի Բլինկեն, Ջո Բայդեն, Ռուսաստան-ԱՄՆ


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 356 | 28.03.2022 / Ճանապարհները Հայաստանում

Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 28-ին նորմայի բարձրակետում է՝ ինդեքը՝ 2-5։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 42-68 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 678-683 մմ։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 313 | 28.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն

Մարտի  28-ին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևանում՝ մարտի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +10 +12 աստիճան:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 311 | 28.03.2022 / Եղանակը Հայաստանում

2021 թ այս օրը ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը հայտնեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների և հիվանդների թիվը կազմել է 11 հազար: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 295 | 28.03.2022 / հայոց պատմություն ըստ օրերի, մարտի 28

Երկու նախկին անհաջողությունից հետո վերջապես 45-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Նրա մրցակիցներն էին չորս ավելի հայտնի աստղեր Պենելոպա Կրուզը, Քրիսթեն Ստյուարտը,  Նիկոլ Քիդմանը և Օլիվիա Քոլմանը:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 317 | 28.03.2022 / Ջեսիկա Չեստեյն, «Օսկար»

Բիլի Այլիշն արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին Ջեյմս Բոնդի «Մեռնելու ժամանակը չէ» վերջին ֆիլմի երգի համար։ Այլիշի հետ մրցանակ է շնորհվել նաև երգի համահեղինակ և նրա ավագ եղբայր Ֆինեաս Օ' Քոնելին: ​​

Американская певица Билли Айлиш - РИА Новости, 1920, 28.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 271 | 28.03.2022 / «Օսկար», Բիլի Այլիշ

Ուկրաինական և ռուսական բանակցային խմբերը պետք է այս շաբաթ վերսկսեն բանակցությունները, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձել է մեղմել Վլադիմիր Պուտինին պաշտոնանկ անելու կոչերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն չի ձգտում հասնել Մոսկվայի ռեժիմի փոփոխությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 247 | 28.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Ջո Բայդեն


Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 26-րդ լուսնային օրը պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | 28.03.2022 / մարտի 28, Բոլոր գուշակությունները


Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 328 | 27.03.2022 / Արցախ-Ադրբեջան, սահման

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։

Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։

Լուր / Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | Դիտումներ՝ 296 | 27.03.2022 / Yeni Musavat, ԻՀՊԿ

Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը «լրջորեն մտածում է» սոցիալական ցանցերի համար նոր հարթակ ստեղծելու մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 308 | 27.03.2022 / Իլոն Մասկ, սոցցանցեր

« 1 2 ... 109 110 111 112 113 ... 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ