21:00, 18.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 273 | 25.03.2022 / պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով, Ճապոնիա


Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 25-ին նորմայի մեջ է՝ ինդեքը՝ 2։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 43-63 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 671-674 մմ։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 397 | 25.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանում մահապատժի վերադարձի սահմանափակումներ չկան, բայց ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 319 | 25.03.2022 / Դմիտրի Մեդվեդև, մահապատիժ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների` առաջադրանքների կատարման գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 336 | 25.03.2022 / Սուրեն Պապիկյան, Սերգեյ Շոյգու


Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 5-րդ օրը պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 269 | 25.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 25

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոնդոնի «Չելսիի» ֆինանսական արտոնագրում. Ռոման Աբրամովիչին պատկանող Fordstam Ltd ֆուտբոլային ակումբի հիմնադիրը կարող է մինչև 30 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել Չելսիում՝ իրացվելիության հետ կապված խնդիրների ֆոնին նրա գործունեությունը աջակցելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Sky News | Դիտումներ՝ 248 | 24.03.2022 / Ռոման Աբրամովիչ, «Չելսի»

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»-, հայտնում է  Արցախի տեղեկատվական շտաբը:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 254 | 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ


Հայ առաքելական եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ: «Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 310 | 24.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, Քրիստոսի արձան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 250 | Լուսանկար 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխումը, ռուսական հեռուստաալիքները պետք է կրճատեն ժամանցային հաղորդումների քանակը եթերում, փոխարենը ավելի լավ է լավ հայրենական կամ արտասահմանյան ֆիլմեր ցուցադրեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 308 | 24.03.2022 / Վլադիմիր Մեդինսկի


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանումները գերճշգրիտ զենքով Կիևի արվարձանում հարվածել են հակաօդային պաշտպանության համակարգերին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ և չորս «Բուկ-Մ1» համալիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հերքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Անկարան Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը պատրաստվում է ուղարկել Ուկրաինա։ Դեմիրը նշել է, թե դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ "Известия" | Դիտումներ՝ 261 | 24.03.2022 / S-400

Եվրոպան  առաջիկա հինգ տարում չի կարողանա ռուսական գազին այլընտրանք գտնել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելը «ինչ-որ ապոկալիպտիկ սցենար է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ «Россия 1» | Դիտումներ՝ 325 | 24.03.2022 / ռուսական գազ


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 256 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 250 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 383 | 24.03.2022 / Քննչական կոմիտե, հետախուզում


Այսօր՝ մարտի 24-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 52 հարց է, որից միայն 2-ն են զեկուցվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Government of Armenia | Դիտումներ՝ 350 | 24.03.2022 / կառավարություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 269 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 332 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Սպիտակ տունը  գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի հնարավոր սցենարներն ու ՆԱՏՕ-ի համարժեք արձագանքը, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը։ Այսպես կոչված «Վագրերի թիմը»՝ կազմված ազգային անվտանգության մասնագետներից, փետրվարի 28-ից իմիտացիոն զորավարժություններ է անցկացնում՝ մշակելու հնարավոր պատասխան քայլերը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times | Դիտումներ՝ 241 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Սպիտակ տուն
« 1 2 ... 115 116 117 118 119 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ