01:47, 21.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հայ առաքելական եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ: «Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, Քրիստոսի արձան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 251 | Լուսանկար 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխումը, ռուսական հեռուստաալիքները պետք է կրճատեն ժամանցային հաղորդումների քանակը եթերում, փոխարենը ավելի լավ է լավ հայրենական կամ արտասահմանյան ֆիլմեր ցուցադրեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 309 | 24.03.2022 / Վլադիմիր Մեդինսկի


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանումները գերճշգրիտ զենքով Կիևի արվարձանում հարվածել են հակաօդային պաշտպանության համակարգերին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ և չորս «Բուկ-Մ1» համալիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հերքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Անկարան Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը պատրաստվում է ուղարկել Ուկրաինա։ Դեմիրը նշել է, թե դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ "Известия" | Դիտումներ՝ 261 | 24.03.2022 / S-400

Եվրոպան  առաջիկա հինգ տարում չի կարողանա ռուսական գազին այլընտրանք գտնել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելը «ինչ-որ ապոկալիպտիկ սցենար է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ «Россия 1» | Դիտումներ՝ 327 | 24.03.2022 / ռուսական գազ


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 260 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 251 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 388 | 24.03.2022 / Քննչական կոմիտե, հետախուզում


Այսօր՝ մարտի 24-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 52 հարց է, որից միայն 2-ն են զեկուցվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Government of Armenia | Դիտումներ՝ 352 | 24.03.2022 / կառավարություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 272 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 336 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Սպիտակ տունը  գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի հնարավոր սցենարներն ու ՆԱՏՕ-ի համարժեք արձագանքը, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը։ Այսպես կոչված «Վագրերի թիմը»՝ կազմված ազգային անվտանգության մասնագետներից, փետրվարի 28-ից իմիտացիոն զորավարժություններ է անցկացնում՝ մշակելու հնարավոր պատասխան քայլերը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times | Դիտումներ՝ 244 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Սպիտակ տուն

Մարտի 23-ին Renault Group-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Մոսկվայի իր արտադրական գործարանում դադարեցնել գործունեությունը։ Ինչ վերաբերում է АвтоВАЗ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանում իր 45.000 աշխատակիցների նկատմամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Renault Group | Դիտումներ՝ 319 | 24.03.2022 / Renault Group, АвтоВАЗ

Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին ասել է, որ Տոկիոն չի հասկանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին գազի դիմաց վճարի ռուբլով։ Ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ 10 մլրդ դոլարի գազ է արտահանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 335 | 24.03.2022 / Ճապոնիա, ռուսական գազ


Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 317 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Առաջարկվող փաստաթղթի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կոչ է անում «բանակցային հրադադար հաստատել՝ ապահովելու բոլոր քաղաքացիական անձանց արագ, անվտանգ, կամավոր և անխոչընդոտ տարհանումը»։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 236 | 24.03.2022 / ՄԱԿ անվտանգության խորհրուդ, Ուկրաինական ճգնաժամ

Մարտի մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևանում՝ Մարտի 24-ին ժամանակ առ ժամանակսպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +3 +5 աստիճան

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 325 | 24.03.2022 / Եղանակը Հայաստանում, եղանակ


Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջ աշխարհի մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և պահանջել դադարեցնել պատերազմը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 252 | 24.03.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինա, Ուկրաինական ճգնաժամ

Հնդկաստանի պետական ​​նավթավերամշակող Indian Oil Corporation-ը  (IOC) մայիսին մատակարարումների մրցույթում գնել է 3 մլն բարել ռուսական Urals նավթ։ Սա «Ուրալս» նավթի երկրորդ գնումն է Indian Oil Corporation-ի կողմից վերջին ժամանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 312 | 24.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Հնդկաստան
« 1 2 ... 116 117 118 119 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ