«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Քննարկվելու են Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերն ու խաղաղության գործընթացի ներկա վիճակը։
|
Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Մոհսեն Խոջասթե Մեհրը հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը: Մեհրը նաև նշել է, որ «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ, գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:
|
10-ամյա ամերիկուհի Վիկտորիա Բրինքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին։ Նա ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ Փիթսբուրգի թատրոնում երգել է «Կրակներ և լեգենդներ» օպերայում։
|
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում: Փոթորիկի հետևանքով դրանք պոկվել էին խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
|
Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:
|
Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է սեփական մշակման առաջին պինդվառելիքային տիեզերական արկի հաջողված փորձարկման մասին։ Պինդվառելքիային շարժիչի համակարգերի գործարկման շրջանակում նախորդ փորձարկումները արվել են 2021 թվականի հուլիսին։
|
Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է միջազգային տրիբունալ հրավիրել ուկրաինացի ազգայնականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ավելի վաղ Ուկրաինայում Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կոչ է անում ամբողջությամբ հետաքննել տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները կրակում են գերեվարված ռուս զինվորների ոտքերին:
|
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական երկրն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: Եթե ուզում ես գազ ստանալ՝ փնտրիր ռուբլի։ Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք», – գրել է նա։
|
Շատերն են հիանում Ռամզան Կադիրովի խիզախությամբ, ով մեկնել է Ուկրաինա և շշմելու շատ լուսանկարներ էր հրապարակել առաջնագծից։ Տեսեք. Կադիրովն աղոթում է՝ կողքին հրազենը։ Ափսոս, որ կադրի հետին պլանում երևում է մոտակա բենզալցակայանը, որի վրա գրված է՝ Pulsar։ Իսկ Pulsar բնզալցակայաններ Ուկրաինայում չկան, Ռուսաստանում են։
|
Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանացել Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Սկսել են էժանանալ նաև կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Մասնավորապես, նվազել են առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաև սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը:
|
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
|
NASA-ում առաջարկել են Վեներան դարձնել մարդաբնակ՝ այն պատելով հսկայական թաղանթով: Այն կկարողանա ներս քաշել ստորին մթնոլորտի թունավոր մասը, ինչը թույլ կտա ստեղծել վերևի հատվածում շնչելու համար պիտանի մթնոլորտ ստեղծել։ Ըստ նախագծի հեղինակի՝ դա կտևի առնվազն 200 տարի:
|
Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։
|
Հայ ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ վերջին շրջանում ներկայացվում են նաև վրացերենով։ Ամենաթարմ թարգմանությունն Արմեն Հայաստանցու (Օհանյան) ստեղծագործություններից «ՊոչԱՏՈւՄ»-ն է, որը հրապարակվել է վրաստանյան հասարակական-գրական ամսագրերից մեկում։
|
«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը և զարգացման կայուն միտումը»,- այսօր հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ՌԴ համապաշտոնյա Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների և Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։
|
Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա։
|
Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
|
Արտաշատում Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն։ Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ամբողջական տվյալները չեն հրապարակվում: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
|
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ տեսաբանակցություններում անընդունելի է համարել Ռուսաստանի դեմ Արևմուռքի խիստ պատժամիջոցները: Ին ընդգծել է, որ սամանված պատժամիջոցները խորացնում են լարվածությունը կողմերի միջև՝ հարվածելով նաև այլ երկրներին։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է շահագրգիռ կողմերի հետ միասին աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
|