08:36, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել - ԳԱԼԱ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Առավոտ | Դիտումներ՝ 317 | 30.03.2022 / թմրանյութ, կաթուցիչ, փոխթաղապետ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրադրությունն Ուկրաինայում և Միացյալ Նահանգների աջակցության հարցը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ КП | Դիտումներ՝ 251 | 30.03.2022 / Ջո Բայդեն, Վոլոդիմիր Զելենսկի

Նիգերիայում Լասսայի տենդով պայմանավորված մահացու դեպքերի թիվը հասել է 123-ի։ Ընդհանուր առմամբ տարեսկզբից երկրում արձանագրեվլ է վարակվածության 659 դեպք։ Հիվանդության բռնկումը գրանցվել է Նիգերիայի 23 նահանգներում (ընդամենը՝ 36)։ Մահացության ցուցանիշը հասնում է 18,7 տոկոսի։ Վարակվածների մեծ մասի տարիքը 21-30 է։ Արևմտյան Աֆրիկայում արագ տարածվող Լասսայի տենդի կենդանի-փոխանցողը Գամբիական առնետն է:

Гамбийская крыса: Огромные крысы-ищейки. Используются для поиска боевых мин и туберкулеза. Справляются лучше собак! | Пикабу

Լուր / Տեսնել ավելին՝ Gismeteo | Դիտումներ՝ 266 | 30.03.2022 / Աֆրիկա, համաճարակներ, Գամբիա


Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կիևին մեղադրել է ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ «Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատուն՝ քննարկելու Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ազդեցության հնարավորությունը», - ասել է նախարարը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 277 | 30.03.2022 / Ուկրաինա, Հունգարիա

Chrome 100 բրաուզերի նոր տարբերակում Google-ը բարելավել է անվտանգությունը, մշակողների համար ավելացրել է լրացուցիչ գործառույթներ և ամբողջությամբ անցել է նոր տարբերանշանի կիրառմանը: Google Chrome-ի բլոգում նշվում է, որ սա բրաուզերի եռանիշ համարով առաջին տարբերակն է: Այս պատմական պահի պատվին ընկերությունը հավաքել է վերջին 14 տարվա ընթացքում ինտերնետի զարգացման ամենանշանակալի և հետաքրքիր իրադարձությունները և դրանք հրապարակել է կայքում ՝ ժամանակագրական ժապավենի տեսքով:

Լուր / Տեսնել ավելին՝ Habr | Դիտումներ՝ 314 | 30.03.2022 / Chrome, google


Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է։ Հիշեցնենք՝ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն «Ապագա» կուսակցության նախագահն է։ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։

Ахмет Давутоглу: В Турции скрывают реальные показатели заболеваемости коронавирусом - Новости

Լուր / Տեսնել ավելին՝ Tele 1 | Դիտումներ՝ 248 | 30.03.2022 / Թուրքիա, Ահմեդ Դավութօղլու

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այսպիսով, Արցախի Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 290 | 30.03.2022 / Արցախի ԱԱԾ, Արցախ

Ըստ Harvard Caps-Harris-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների, եթե 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններն այժմ անցկացվեն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կստանա ամերիկացիների 47 տոկոսի աջակցությունը, Ջո Բայդենը՝ 41տոկոսի: 

Վերջին շրջանում Բայդենի ժողովրդականությունը կրկին անկում է ապրում:

As counting continues, Biden cuts Trump's lead in Pennsylvania and Georgia - The Boston Globe

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Hill | Դիտումներ՝ 306 | 30.03.2022 / Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն


«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել  իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета | Դիտումներ՝ 274 | 30.03.2022 / Դմիտրի Պեսկով, Ուկրաինա, Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Քննարկվելու են Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերն ու խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

James Heappey

Լուր / Տեսնել ավելին՝ Turan | Դիտումներ՝ 287 | 30.03.2022 / Մեծ Բրիտանիա, Ադրբեջան

Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Մոհսեն Խոջասթե Մեհրը  հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը: Մեհրը նաև նշել է, որ «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ,  գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ParsToday | Դիտումներ՝ 257 | 30.03.2022 / նավթ, Իրան


10-ամյա ամերիկուհի Վիկտորիա Բրինքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին։ Նա ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ Փիթսբուրգի թատրոնում երգել է «Կրակներ և լեգենդներ» օպերայում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ UPI | Դիտումներ՝ 281 | 30.03.2022 / դասական երաժշտություն, Գինեսի ռեկորդների գիրք

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում: Փոթորիկի հետևանքով դրանք պոկվել էին խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Еrmenihaber | Դիտումներ՝ 240 | 30.03.2022 / Սև ծով, Թուրքիա

Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 277 | 30.03.2022 / Ուզբեկստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է սեփական մշակման առաջին պինդվառելիքային տիեզերական արկի հաջողված փորձարկման մասին։ Պինդվառելքիային շարժիչի համակարգերի գործարկման շրջանակում նախորդ փորձարկումները արվել են 2021 թվականի հուլիսին։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 317 | 30.03.2022 / Հարավային Կորեա

Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է միջազգային տրիբունալ հրավիրել ուկրաինացի ազգայնականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ավելի վաղ Ուկրաինայում Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կոչ է անում ամբողջությամբ հետաքննել տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները կրակում են գերեվարված ռուս զինվորների ոտքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 244 | 30.03.2022 / Մաթիլդա Բոգներ, Միխայիլ Շերեմետն, Պատերազմական հանցագործություններ


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական երկրն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: Եթե ուզում ես գազ ստանալ՝ փնտրիր ռուբլի։ Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք», – գրել է նա։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 275 | 30.03.2022 / Վյաչեսլավ Վոլոդին, հակապատժամիջոցներ

Շատերն են հիանում Ռամզան Կադիրովի խիզախությամբ, ով մեկնել է Ուկրաինա և շշմելու շատ լուսանկարներ էր հրապարակել առաջնագծից։ Տեսեք. Կադիրովն աղոթում է՝ կողքին հրազենը։ Ափսոս, որ կադրի հետին պլանում երևում է մոտակա բենզալցակայանը, որի վրա գրված է՝ Pulsar։ Իսկ Pulsar բնզալցակայաններ Ուկրաինայում չկան, Ռուսաստանում են։

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 289 | 30.03.2022 / Ռամզան Կադիրով

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանացել Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Սկսել են էժանանալ նաև կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Մասնավորապես, նվազել են առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաև սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 266 | 30.03.2022 / ապրանքներ, գներ

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 333 | 30.03.2022 / ավարտական քննություններ, ԿԳՄՍՆ
« 1 2 ... 106 107 108 109 110 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ