18:23, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չորս ռուս դիվանագետներ պետք է լքեն երկիրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 221 | 30.03.2022 / Իռլանդիա, Ռուսաստան-Իռլանդիա


Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը:

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 264 | 30.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Օսլոյում  հետխաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0։9 հաշվով պարտություն է կրել Նորվեգիայի ընտրանուց։

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 281 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ, Խոակին Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում  անցկացրեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։9 հաշվով։ Միջազգային հանդիպումներում սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Մինչ այսօր Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտվել է 2019թ․-ին՝ 1-9 հաշվով Իտալիային։

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 263 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ


Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Գոստոմելի օդանավակայանում ոչնչացվել էր աշխարհի խոշորագույն և միակ  ԱՆ-225 «Մրիա» (Երազանք) տրանսպորտային ինքնաթիռը։ ԽՍՀՄ նախագծած տարբերակով նախատեսվում էր ինքնաթիռն օգտագործել որպես հրթիռային կրիչ, սակայն այդ նպատակով ինքնաթիռը չի օգտագործվել:


 

Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 278 | 29.03.2022 / ԱՆ-225 «Մրիա»


Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Արնդրադառնալով Արցախի ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, Ջոն Ինյառիտուն։ 

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 263 | 29.03.2022 / Ալիև, Արցախ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՌԴ ԱԳՆ | Դիտումներ՝ 276 | 29.03.2022 / Մարիա Զախարովա, Արցախ, խաղաղապահներ


ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 263 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև.

«Ուկրաինայի իրավիճակը ԱՄՆ-ի անխոհեմ և ագրեսիվ քաղաքականության ողբերգական հետևանքներից է։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ը միտումնավոր ճնշել է անկախ պետություններին հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի, փորձել է խախտել հետպատերազմյան աշխարհակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 319 | 29.03.2022 / աշխարհակարգ, Նիկոլայ Պատրուշև

Ամերիկացի գիտնականների կողմից կատարված նոր հետազոտության համաձայն՝ հելիումի հազվագյուտ իզոտոպ հելիում-3-ը գլխավորապես առաջանում է Երկիր մոլորակի միջուկից: Յուրքանչյուր տարի Երկրգնդի խորքերից վերև է բարձրանում շուրջ 2 կգ հելիում-3․ դա «բավարար է սեղանի չափերի փուչիկn այս գազով լցնելու համար»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 266 | 29.03.2022 / հայտնագործություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովյան ուղղություններով։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Կիևի հետ բանակցությունները գործնական հարթություն են անցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 235 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, բանակցություններ


ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 273 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 506 | 29.03.2022 / ՄԱԳԱՏԷ


Mercedes-Benz-ը հրապարակել է T-Class նոր մարդատար կոմպակտվենի թիզերը։ Մոդելն առաջին անգամ գովազդվել էր դեռևս 2020թ․-ին։ Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 26-ին: Առայժմ մեքենայի մասին հայտնի է միայն, որ այն ունենալու է «զգացմունքային դիզայն», հարմարավետ շարժական դռներ ու  անվտանգ սրահ։

Լուր / Տեսնել ավելին՝ Autonews | Դիտումներ՝ 315 | 29.03.2022 / mercedes, ավտոմեքենա

Այսօր Նիգերիայում ահաբեկիչները մարդատար երկաթուղային շարժակազմ են պայթեցրել։ Գնացքում եղել է 970 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված Է եղել վագոններից մեկում: 

People cross the tracks as they wait for the train to move off as part of a newly inaugurated train service to Kano, Nigeria, in Lagos

Լուր / Տեսնել ավելին՝ Al Jazeera | Դիտումներ՝ 246 | 29.03.2022 / Նիգերիա, ահաբեկչություն

Ըդդեմ ուկրաինական բանակի իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ին հասցվել է զգալի վնաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ըստ նրա՝ գրեթե ոչնչացվել են ուկրաինական ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը, ռազմածովային ուժերը պարզապես դադարել են գոյություն ունենալուց։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 269 | 29.03.2022 / Սերգեյ Շոյգու, ռուս-ուկրաինական պատերազմ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և  նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել  1.601.422.519 ՀՀ դրամ։ Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող  2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ դատախազություն | Դիտումներ՝ 329 | 29.03.2022 / Ապօրինի ծագում ունեցող գույք


Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 295 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Վալենտինա Մատվիենկո

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկը Խարկովն է։ Մարտի 29-ին քաղաքում գործարկվել են խաղաղ բնակչությանը անվճար տարհանող գնացքներ։ Դրանցից օգտվելու համար արդեն իսկ մեծ հերթեր են գոյացել։

Новости Харькова / фото Pravda Gerashchenko в Telegram

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 263 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Խարկով

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում սկսվել են Ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են «Դոլմաբահչե» պալատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 251 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ
« 1 2 ... 104 105 106 107 108 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ