15:15, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՌԴ ԱԳՆ | Դիտումներ՝ 272 | 29.03.2022 / Մարիա Զախարովա, Արցախ, խաղաղապահներ


ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 262 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև.

«Ուկրաինայի իրավիճակը ԱՄՆ-ի անխոհեմ և ագրեսիվ քաղաքականության ողբերգական հետևանքներից է։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ը միտումնավոր ճնշել է անկախ պետություններին հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի, փորձել է խախտել հետպատերազմյան աշխարհակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 318 | 29.03.2022 / աշխարհակարգ, Նիկոլայ Պատրուշև

Ամերիկացի գիտնականների կողմից կատարված նոր հետազոտության համաձայն՝ հելիումի հազվագյուտ իզոտոպ հելիում-3-ը գլխավորապես առաջանում է Երկիր մոլորակի միջուկից: Յուրքանչյուր տարի Երկրգնդի խորքերից վերև է բարձրանում շուրջ 2 կգ հելիում-3․ դա «բավարար է սեղանի չափերի փուչիկn այս գազով լցնելու համար»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 264 | 29.03.2022 / հայտնագործություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովյան ուղղություններով։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Կիևի հետ բանակցությունները գործնական հարթություն են անցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 233 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, բանակցություններ


ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 270 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 504 | 29.03.2022 / ՄԱԳԱՏԷ


Mercedes-Benz-ը հրապարակել է T-Class նոր մարդատար կոմպակտվենի թիզերը։ Մոդելն առաջին անգամ գովազդվել էր դեռևս 2020թ․-ին։ Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 26-ին: Առայժմ մեքենայի մասին հայտնի է միայն, որ այն ունենալու է «զգացմունքային դիզայն», հարմարավետ շարժական դռներ ու  անվտանգ սրահ։

Լուր / Տեսնել ավելին՝ Autonews | Դիտումներ՝ 315 | 29.03.2022 / mercedes, ավտոմեքենա

Այսօր Նիգերիայում ահաբեկիչները մարդատար երկաթուղային շարժակազմ են պայթեցրել։ Գնացքում եղել է 970 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված Է եղել վագոններից մեկում: 

People cross the tracks as they wait for the train to move off as part of a newly inaugurated train service to Kano, Nigeria, in Lagos

Լուր / Տեսնել ավելին՝ Al Jazeera | Դիտումներ՝ 243 | 29.03.2022 / Նիգերիա, ահաբեկչություն

Ըդդեմ ուկրաինական բանակի իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ին հասցվել է զգալի վնաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ըստ նրա՝ գրեթե ոչնչացվել են ուկրաինական ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը, ռազմածովային ուժերը պարզապես դադարել են գոյություն ունենալուց։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 266 | 29.03.2022 / Սերգեյ Շոյգու, ռուս-ուկրաինական պատերազմ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և  նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել  1.601.422.519 ՀՀ դրամ։ Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող  2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ դատախազություն | Դիտումներ՝ 325 | 29.03.2022 / Ապօրինի ծագում ունեցող գույք


Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: «Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», – ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 293 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Վալենտինա Մատվիենկո

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկը Խարկովն է։ Մարտի 29-ին քաղաքում գործարկվել են խաղաղ բնակչությանը անվճար տարհանող գնացքներ։ Դրանցից օգտվելու համար արդեն իսկ մեծ հերթեր են գոյացել։

Новости Харькова / фото Pravda Gerashchenko в Telegram

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 260 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Խարկով

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում սկսվել են Ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են «Դոլմաբահչե» պալատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 248 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 267 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Մարտի 29-ի առավոտվա դրությամբ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի «ավելի քան 90 տոկոսն ազատագրվել է։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն: Ըստ հաղորդագրության՝ այսօր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ են անցել նաև Իվանովկա և Նովոսադովոյե գյուղերը։

Донецкая и Луганская народные республики

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 272 | 29.03.2022 / Դոնբաս, Լուգանսկ, ռուս-ուկրաինական պատերազմ


Ռուսաստանյան «Թվային հարթակներ» կազմակերպությունը մշակում է Android-ի Google Play հավելվածների նմանօրինակը։ Այն կկոչվի Nash Stary։ Հարթակի աշխատանքային մեկնարկը նախատեսված է մայիսի 9-ին։ Հիշեցնենք՝ Ռուսաստանում Google Play-ը պաշտոնապես արգելափակված է։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 297 | 29.03.2022 / Google Play, Android, հավելված

«Պետականություն» քաղաքական նոր նախաձեռնությունն առաջարկում է. «Պատկերացրեք հայաստանյան քաղաքական դաշտն առանց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Ավելի շատ անորոշությո՞ւն է առաջանում, թե՞ հույս։ Նրանց քաղաքական թիմերը կշարունակե՞ն գոյատևել, թե՞ ոչ։ Աստիճանաբար համակերպվեք այս մտքի հետ»։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 374 | 29.03.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, «Պետականություն»

Սանկտ Պետերբուրգի փողոցներում անսպասելի հայտնվել են ամբողջովին մերկ տղամարդիկ։ Ուշագրավ է, որ էպատաժային այս տեսարանը անցորդների մոտ շփոթվածություն կամ զարմանք չի առաջացրել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 336 | 29.03.2022 / էպոտաժ

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 275 | 29.03.2022 / Շախմատային առաջնություններ, Լևոն Արոնյան

« 1 2 ... 102 103 104 105 106 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ