01:55, 07.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ թվիթել է.

«Բոլոր տարիքի ամերիկացի տրանսգենդերներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, թե ինչքան եք դուք համարձակ։ Դուք տեղ ունենք։ Ես ունեմ ձեր թիկունքը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 313 | 31.03.2022 / Ջո Բայդեն, տրանսգենդերներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հեռախոսազրույցում վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Կրեմլի մամուլի ծառայություն | Դիտումներ՝ 244 | 31.03.2022 / Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան


Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի, ապրիլի 1-ից Ռուսաստանի «ոչ բարեկամ» երկրների ընկերությունները գազ գնելու համար պետք է ռուսական բանկում ռուբլու հաշիվ բացեն։ 

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 275 | 31.03.2022 / Վլադիմիր Պուտին, հակապատժամիջոցներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ.

«ՆԱՏՕ-ի երկրների որևէ խմբի Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու ցանկացած գաղափար վտանգավոր է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 256 | 31.03.2022 / ՆԱՏՕ, Յենս Ստոլտենբերգ, Ուկրաինական ճգնաժամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն | Դիտումներ՝ 302 | 31.03.2022 / Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարան


Մարտի 30-31-ի լույս գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արցախի տեղեկատվական շտաբ | Դիտումներ՝ 245 | 31.03.2022 / առաջնագիծ, Արցախ

Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը: Հանձնաժողովի անդամներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մանասյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Դ. Հակոբյանը,  իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Ռ. Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լ. Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Ա. Գեղամյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ gov.am | Դիտումներ՝ 303 | 31.03.2022 / Սահմանադրական բարեփոխումների մասնագ


ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 31-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 24-ը չզեկուցվող:

Լուր / Տեսնել ավելին՝ Gov.am | Դիտումներ՝ 318 | 31.03.2022 / կառավարության նիստ

Գրիգոր Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում՝ քննարկելով Թուրքիայում տիրող վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ, որ տուն գնա: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտենում է Զոհրապին ու համբուրում այտը... Զոհրապի սպանության լուրը նրա կնոջը հայտնում է անձամբ ինքը՝ Թալեաթը:

Ազդագիր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 344 | 31.03.2022 / Գրիգոր Զոհրապ, Թալեաթ

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել  է, որ ԱՄՆ-ն դուրս է բերել իր ռազմանավերը Սև ծովից։ Ըստ Կիրբիի՝ ամերիկյան հրամանատարությունն հանգել է այս որոշման, երբ տեսել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան դառնում է անխուսափելի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 287 | 31.03.2022 / Պենտագոն, Սև ծով

Ամերիկացի սիրելի դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել է, որ նա հրաժարվում է շարունակել իր դերասանական կարիերային. բժիկները նրան ախտորոշել են «աֆազիա»: Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որի դեպքում հիվանդները խոսակցին չեն հասկանում, քանի որ բառերը նրանց համար անհասկանալի ազդանշաններ են։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 281 | 31.03.2022 / Բրյուս Ուիլիս, աֆազիա


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի համաձայնել ռուբլով գազի դիմաց հաշվարկների առաջարկված սխեմայի հետ և գրավոր պարզաբանումներ է խնդրել։ Բացի դա, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ գազի համար վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով, վճարումները կփոխանցվեն Գազպրոմբանկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 254 | 31.03.2022 / Ռուսաստան-Գերմանիա, Վլադիմիր Պուտին, Գերմանիա, Օլաֆ Շոլց

1995 թվականի այս օրը Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է: Հիշեցնենք, որ Ղարաբաղը հակամարտության կողմ դադարեց լինել Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ։ Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 276 | 31.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 31


ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ ստեղծվել է միջազգային անկախ հանձնաժողով, որը կհետաքննի Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական հանցագործությունները: Հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է մեկ տարի ժամկետով։
 

Լուր / Տեսնել ավելին՝ ՄԱԿ | Դիտումներ՝ 256 | 31.03.2022 / ՄԱԿ

Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 227 | 31.03.2022 / Լեո Խուսակոս, Կանադա, Արցախ-Ադրբեջան

Իսրայելում՝ Մեգիդոյի բանտում ընթացող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մանրանկար՝ Հիսուս Քրիստոսի ամենավաղ հիշատակմամբ։ Հնագետներն  առաջին անգամ  այն արձանագրել էին դեռևս 2004-2008թթ.-ին։ Բայց միայն հիմա գիտնականներին հաջողվեց ամբողջությամբ պեղել մանրանկարն ու լիարժեք ուսումնասիրել այն։

 Фото: iStock

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Times of Israel | Դիտումներ՝ 272 | 31.03.2022 / Հիսուս Քրիստոս

Եվրոպայում վերջին 65 տարվա ամենաչոր ձմեռներից մեկի պատճառով բնակիչները կարող են սկսել պատժվել ջրի ոչ ռացիոնալ օգտագործման համար։ Մասնավորապես, Իտալիայում գիշերային ժամերին ջրի օգտագործումը սահմանափակվել է, քաղաքներում շատրվաններն անջատվել են։ Ջուրը անհարկի վատնողների համար տուգանքը կազմում է մինչև 500 եվրո։

Տեղեկություն / Դիտումներ՝ 256 | 31.03.2022 / Եվրոպա


«Ազգային հերոսի» կոչմանն արժանացած Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել, դեռևս հայտնի չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեին առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածի։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Հակակոռուպցիոն կոմիտե, ձերբակալություններ


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներս մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 31
« 1 2 ... 101 102 103 104 105 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ