15:47, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,-  ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky Sports | Դիտումներ՝ 254 | 05.04.2022 / Ուեյն Ռունի, Կրիշտանու Ռոնալդո, «Մանչեսթեր Յունայթեդ»

Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 376 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

Ամեն տարի այս օրը ԱՄՆ-ում նշվում է մի տոն՝ ի պատիվ հանրահայտ տաք խմիչքի՝ գլինտվեյնի, որը դարեր շարունակ օգտագործվել է հատկապես ձմռան ամիսներին։ Գլինտվեյնը տաք ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված կարմիր գինուց: Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ: Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ: Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 287 | 05.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 5


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մամուլի ասուլիս է անցկացրել, երբ ապրիլին Անվտանգության Խորհրդում նախագահող Մեծ Բրիտանիան մեկ օրում երկու անգամ մերժել է Բուչեի իրադարձությունների վերաբերյալ նիստ կազմակերպելու ռուսական հարցումները: Ճեպազրույցի ընթացքում դեսպանը լրագրողներին ներկայացրել է ուկրաինական քաղաքում սադրանքի բեմականացման վկայությունները, ինչպես նաև մեկնաբանել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ քվեարկություն նախաձեռնելու Վաշինգտոնի և Լոնդոնի մտադրությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Новости mail.ru | Դիտումներ՝ 216 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վասիլի Նեբենզյա


Ուկրաինայում գործողության ընթացքում, իբր, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին զրպարտությունները ոչ մի ռացիոնալ հիմք չունի, նման սպառազինությունների օգտագործման չափանիշները ոչ մի կերպ չեն վերաբերում Ուկրաինայում ծավալվող սցենարին։ Հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի զինաթափման հարցերով հանձնաժողովի նստաշրջանում։

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 231 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, միջուկային սպառնալիք, Դմիտրի Պոլյանսկի

Մոսկվան հուսով է, որ Կիևը կհետևի իր ազգային շահերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում, սակայն ականջալուր չի լինի «հետին խորհրդականներին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կբացահայտի Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված ֆեյքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ People's Daily, China | Դիտումներ՝ 241 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Չինաստանում նշում են Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոնը։ Ցին Մին (Qing Ming Jie) տոնը կապված է պարզ և լուսավոր օրերի գալստյան հետ: Այս տոնը խորհրդանշում է անցած ձմռան ճանապարհումը, տաք գարնան և կյանքի նոր երևույթների դիմավորումը: Համարվում էր, որ այս օրը յանը և ինը գալիս են հավասարակշռության: Երկինքը (յան) բեղմնավորում է հողը (ին) և ծնվում է նոր կյանք: Հենց ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Չինաստանում անցկացվում է կանաչ թեյերի առաջին գարնանային հավաքը: Տոնակատարության հյուրերը հնարավորություն են ունենում համտեսել թարմ բերքը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 05.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 5

Ֆրանսիայում Carter ընկերությունը 30.000 օրինակով տպագրել է նամականիշ՝ նվիրված Կարսում ծնված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (1897-1930): Բանաստեղծի դիմանկարով նամականիշն արժե 400 դրամ։ Պատվիրատուն «Հայփոստ»-ի հայկական բաժանմունքն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Nouvelles d'Arménie | Դիտումներ՝ 268 | 05.04.2022 / Եղիշե Չարենց


Ապուրի միջազգային օրը (International Day for Mine Awareness and Assistance in Mine Action). Ապուրի պատմությունն այնքան հին է, որքան խոհարարության պատմությունը։ «Ապուր» բառն առաջացել է ֆրանսիական soupe բառից (լատիներեն՝ suppa), որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։ Սակայն ապուրը, որպես այսօրվա հասկացությամբ ուտեստ, որ դարձել է ամենօրյա կերակուր, ձևավորվել է հինգ դար առաջ, երբ հայտնվեց ամուր ամանեղենը, որի մեջ այն կարելի էր պատրաստել։ Ընդ որում, ցուրտ երկրներում ապուրն ավելի վաղ է հայտնվել։ Օրինակ հին Չինաստանում այն պատրաստել են մ․թ․ա․ 100 տարի առաջ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 258 | 05.04.2022 / ապրիլի 5, Միջազգային օրեր

ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինա ուղարկել Switchblade անօդաչուներ՝ տանկերի ոչնչացման համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 212 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

1993 թվականի այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը անցավ Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 279 | 05.04.2022 / ծնվել են հայեր, ապրիլի 5, Հայկական իրադարձություններ

Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային թռչող սպառազինությունների մատակարարումը և համարում է, որ հենց ԱՄՆ-ն է հրահրում նոր զոհեր։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 251 | 05.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 235 | 05.04.2022 / Հայաստան-Ռուսաստան

Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Израиля | Դիտումներ՝ 255 | 05.04.2022 / Հայաստան-Իսրայել


Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։ Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 206 | 05.04.2022 / Բոլոր գուշակությունները, ապրիլի 5

Բրոնզե սուրը հայտնվել է մ.թ. ա. 2 հազ.-ին, մ. թ. ա. 1 հազ.- ի սկզբին նրա երկարությունը եղել է ոչ ավելի, քան 70 սմ։ Դասական ասպետական երկար սուրն իր վերջնական տեքը ստացավ 13-րդ դարում։ Դրա միջին երկարությունը 75-80 սմ էր, առավելագույնը՝ 90 սմ: Սուրը հարթ էր, 5 սմ այնությամբ, բռնակն ուներ 10 սմ երկարություն։ Մինչև XVI դարը սառը զենքը համարվում էր հիմնական զինատեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ այն գրեթե կորցրեց իր նշանակությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 217 | 04.04.2022 / Սառը զենք


Հեղուկացված գազի չինացի ներմուծողները պլանավորում են ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) գնել զեղչով: Չինաստանի խոշորագույն պետական ընկերությունները, որոնց թվում են Sinopec-ը և PetroChina-ն, բանակցություններ են վարում մատակարարների հետ մեծ զեղչով հեղուկացված բնական գազի կանխիկ խմբաքանակների գնման շուրջ: Որոշ ներմուծողներ դիտարկում են Ռուսաստանի ֆիրմաների օգտագործման հնարավորությունը դրանց անունից ՀԲԳ-ի գնման հայտամարցույթներին մասնակցելու համար, որպեսզի այլ երկրների կառավարություններից թաքցնեն ՌԴ-ից գազի մատակարարումների՝ իրենց պլանները:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 267 | 04.04.2022 / Չինաստան, Ռուսաստան


Պատժամիջոցների շրջանակում դիլերները Ռուսաստանում շքեղ մեքենաների խիստ դեֆիցիտ են կանխատեսել։ Պահեստներից վաճառվում են հայտնի մոդելների վերջին օրինակները, իսկ դրանց գներն աճել են առնվազն երկու անգամ։ Ըստ կանխատեսումների՝ թանկարժեք ավտոմեքենաներն ամբողջությամբ կվաճառվեն առաջիկա մեկ-երկու ամիսներին։ Մասնավորապես, վերջին օրերին ակտիվորեն գնվում են «‎Mercedes-Maybach»‎ թանկարժեք մոդելները։ Maybach S դասի մոդելը վաճառվում է 50 մլն ռուբլիով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Autonews | Դիտումներ՝ 266 | 04.04.2022 / Maybach, mercedes, պատժամիջոցներ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 262 | 04.04.2022 / Սերգեյ Կոպիրկին, Հայաստան-Ռուսաստան, Լևոն Տեր-Պետրոսյան

Բնապահպանները ահազանգում են, որ Աֆրիկյան մոխրագույն թութակի (Ժակո) մարմնի մասերը վաճառվում են Արևմտյան Աֆրիկայի ավանդական բժշկության շուկաներում։ Երևույթն այս հասել է ահագնացող չափերի՝ թռչունների վերարտադրությունը դնելով ոչնչացման վտանգի տակ: Բնապահպանների խոսքով՝ աֆրիկյան որոշ համայնքներում կարծում են, թե Ժակոյի  մարմնի մասերը ուժեղացնում են ինտելեկտն ու հիշողությունը, պաշտպանում կախարդանքից։ Թութակներն այս առանձնանում են նրանով, որ կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն։ 

Генетическое вырождение исключили из возможных причин вымирания попугая-какапо - Наука - ТАСС

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Мир 24 | Դիտումներ՝ 313 | 04.04.2022 / թութակներ, կենդանական աշխարհ
« 1 2 ... 99 100 101 102 103 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ